478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում ողջ շաբաթ ձյունն ու սառը ցիկլոնն են իշխելու. օդերևութաբաններ
12:48
13 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ Թուրքիայում տեղացած առատ ձյան հետևանքով երկրի տարբեր շրջաններում հազարավոր բնակավայրեր արտաքին աշխարհից կտրված են մնացել: Օդերևութաբանների կանխատեսումները մխիթարող չեն: Թուրքիան ողջ շաբաթվա ընթացքում գտնվելու է Բալկաններից երկիր ներթափանցած սառը ցիկլոնի ազդեցության տակ, երկուշաբթի հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:

Ձյան տեսքով առատ տեղումները արտաքին աշխարհից կտրել են Թուրքիանի հյուսիս-արևմուտքի, կենտրոնական և Մերձսևծովյան շրջանների բնակիչներին: Սամսուն գավառում երեք օրով դադարել են գործել դպրոցները:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել նաև Անթալիայում:

Օդերևութաբանները առատ ձյան տեղումներ են կանխատեսում նաև Թուրքիայի կենտրոնական մասում՝ առաջին հերթին կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան շրջաններում: Օդերևութաբանները զգուշացնում են, որ մեծ է մերկասառույցի և ձնահյուսքի հավանականությունը:

Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ 15 միլիոն բնակիչ ունեցող Ստամբուլում, երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը սառնամանիք է սպասվում, որը կհանգեցնի  մերկասառույցի: Բոսֆորի ափին գտնվող քաղաքում ձյանը կփոխարինեն անձրևները:

Այս շաբաթ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, օդերևութաբանների կանխատեսմամբ, կպահպանվեն սառնամանիքներն ու ձյան տեղումները:

Կենտրոնական Թուրքիայում ևս ձյան առատ տեղումներ են սպասվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։