483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում. գործակալություն
16:20
07 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:

Ինչպես նշում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, Ասանժը ձերբակալվել է երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 09:30-ին (Երևանի ժամանակով ժամը 13:30-ին), ավելի ուշ նա կկանգնի Ուեսթմինսթերյան մագիստրական դատարանի առջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ստոկհոլմի դատարանը դեռ նոյեմբերին հավանության էր արժանացրել 39-ամյա ավստրալիացուն կալանավորելու մասին դատախազության հայցը, ով Շվեդիայում մեղադրվում է բռնաբարության և սեքսուալ ոտնձգությունների մեջ, իսկ նոյեմբերի 20-ին Ինտերպոլը (Շվեդիայի դատախազության հայցով) կազմակերպության բոլոր 188 մասնակից-երկրների շրջանում Ասանժ անվանման համար «կարմիր ծանուցում էր» տարածել, ինչը հավասարազոր է Ասանժի անունը հետախուզվող անձանց ցանկում ներառելուն:

Երեքշաբթի Ասանժի փաստաբան Մարկ Սթիվենսը հայտարարել է, որ զբաղվում է Ասանժի և բրիտանական ոստիկանության միջև «ինքնակամ հանդիպում» կազմակերպելով, բրիտանական ոստիկանությունը Ասանժին ձերբակալելու եվրոպական օրդեր է ստացել:

Ավելի վաղ Սթիվենսն ու Ասանժի շվեդ փաստաբան Բյորն Խուրթիգը հայտարարում էին, որ Ասանժի ձերբակալման դեպքում վիճարկելու են իրենց  պաշտպանյալին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու փորձերը:

Եվրոպական օրդերն այժմ քննարկում է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալությունը (Serious Organised Crime Agency), այնուհետև այն կուղարկվի Սքոթլենդ-Յարդ, քանի որ, բրիտանական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Ասանժը գտնվում է Բրիտանիայի մայրաքաղաքում:

Ուրբաթ ավստրալիացուն առաջին անգամ խիստ քննադատության ենթարկեցին բրիտանական իշխանությունները ողջ աշխարհում ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների ցանկի հրապարակումից հետո: Փաստաթղթերում մասնավորապես նշվում էին Մեծ Բրիտանիայի տրանսպորտային հանգույցները, խողովակաշարերը և գործարանները, որոնք, ԱՄՆ դիվանագետների տվյալների համաձայն, կարևոր են Միացյալ Թագավորության անվտանգության տեսակետից:

Դաունինգ սթրիթն ու Ֆորին օֆիսը հայտարարել են, որ այժմ օբյեկտները կարող են ահաբեկիչների թիրախը դառնալ: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Տերեզա Մեյը տեղեկացրել է, որ հրապարակումների պատճառով բոլոր նախարարությունները անհապաղ կսկսեն ստուգել ներքին անվտանգությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: