486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը հռչակագիր ընդունեց
12:26
03 Դեկտեմբերի 2010

Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը ժամեր տևած բանավեճերից հետո ամփոփիչ փաստաթուղթ ընդունեց:

«Կարո՞ղ եմ, արդյոք, համարել, որ նախագծի վերաբերյալ համաձայնություն կա: Առարկություններ չկան: Աստանայի «Անվտանգության հանրությանն ընդառաջ» հռչակագիրը հայտարարում եմ ընդունված: Սա ընդհանուր պատմական հաջողություն է, որը համապատասխանում է մեր ժողովուրդների՝ ավելի լավ անվտանգ աշխարհի մասին հույսերին»,- հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ:

Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփոիչ փաստաթղթի ընդունումը ձգձվեց: Ամփոփիչ փաստաթղթի տեքտսը համաձայնեցնող փորձագետները հայտարարված մեկուկես ժամի փոխարեն քննարկումներ անցկացրեցին մոտ տասը ժամ: Այդ ողջ ընթացքում լրագրողները գագաթնաժողովի մամուլի կենտրոնում  որևէ տեղեկատվություն չունեին այն մասին, թե ինչ է կատարվում փորձագիտական  խմբում և երբ կարելի է սպասել բանակցությունների ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նազարբաևը, հինգշաբթի փորձագետների խնդրանքով գագաթնաժողովի համագումարի ընդմիջում հայտարարելով վերջնական փաստաթղթի քվեարկության համար, հիշեցրեց, որ բանավեճի ընթացքում պետությունների և կառավարությունների ղեկավարները կարևորել են գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունումը։ Սակայն Ռուսաստանը հայտարարեց, որ չի աջակցի  գագաթնաժողովի փաստաթղթերին այն ձևակերպումներին, որտեղ խոսքը կլինի  «Վրաստանում հակամարտության վերաբերյալ»։ Աստանայում ընդհանուր հայտարարի չեկան նաև Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում։

Հռչակագրի ընդունումից հետո հանդես գալով հայտարարությամբ՝ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչը փաստեց, որ «փոխզիջումն անհնար դարձավ բանակցային գործընթացի առանձին մասնակիցների գաղափարայնացված մոտեցման պատճառով»։

Իր կողմից Եվրամիության ներկայացուցիչը հայտարարեց, որ «ինչ վերաբերում է Վրաստանին, Եվրոպական միությունը հաստատում է իր ամուր և մշտական հավատարմությունը նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»։

ԱՄՆ ներկայացուցիչը ափսոսանք հայտնեց, որ կողմերին «այս գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնեցնել գործողությունների ծրագիրը, որում կսահմանվեին ԵԱՀԿ հետագա աշխատանքի ուղղությունները»։

«Մենք չենք կարող համաձայնել, որ 11 տարիների ընթացքում ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովում ընդունվի գործողությունների ծրագիր, որը չի արտացոլի մեր ժամանակի անվտանգության հիմնական լուրջ խնդիրները, մասնավորապես՝ Վրաստանի, Մոլդովայի, Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությունները։ Քանի որ մեզ չհաջողվեց համաձայնության գալ, մենք որոշեցինք, որ առաջ գնալու լավագույն ուղին Աստանայի հռչակագրի ընդունումն է, որում հաստատված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքները»,- ասաց նա։

Փակելով լիագումար նիստը՝ Նազարբաևը հայտարարեց «ԵԱՀԿ-ն՝ որպես Եվրասիայի հսկայական տարածքում անվտանգության միավորում զարգացնելու» մտադրության մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։