+22
Եղանակը Երևանում
Հայ
Առատ ձյան պատճառով փակվել են Եվրոպայի օդանավակայանները և դադարեցվել է Eurostar գնացքների երթևեկությունը
14:36
01 Դեկտեմբերի 2010

Չորեքշաբթի Եվրոպայում առատ ձյան պատճառով փակվել են մի շարք խոշոր օդանավակայաններ, դադարեցվել է Լա-Մանշով «Eurostar» ընկերության գնացքների երթևեկությունը, վատ եղանակը Եվրոպայի մի շարք երկրների ճանապարհներին քաոս է առաջացրել:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը: Առատ ձյան պատճառով փակվել են Լոնդոնի «Գոթվիկ» օդանավակայանը, Էդինբուրգի օդանավակայանը, Լիոնի և Ժնևի օդանավակայանները: Eurostar գնացքների ուշացումներ կարող են 30 րոպե կազմել:

Ինչպես հաղորդում է Շվեյցարիայի RSR ռադիոկայանի կայքը, Ժնևի Քոյնթրին (Cointrin) միջազգային օդանավակայանը փակ է մինչև չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 14:00-ը (Երևանի ժամանակով ժամը 17:00-ը):

Տաքսիների, ավտոբուսների, գնացքների աշխատանքում խափանումների, ինչպես նաև Ժնևի հյուրանոցներում սենյակների բացակայության պատճառով Քուանթրենում «արգելափակման» մեջ է հայտնվել շուրջ 300 ուղևոր: Օդանավակայանի տնօրինությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուղևորները չձանձրանան օդանավակայանում: Քուանթրենում արդեն շուրջ 100 մահճակալ է տեղադրվել:

Ժնևի օդանավակայանը Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ օդանավակայանն է Ցյուրիխի օդանավակայանից հետո, որն առատ ձյան պատճառով չեղյալ է հայտարարել մի շարք չվերթեր, սակայն շարունակում է իր աշխատանքը:

Գերմանիայում անցած երկու օրվա ընթացքում տեղացած առատ ձյունն ու սառնամանիքը  հանգեցրել են հազարավոր ավտովթարների, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր:

BBC կայքի տվյալների համաձայն՝ ճանապարհների մաքրման համար քարաղ մատակարարող բրիտանական ընկերություններից մեկի ղեկավարը տեղեկացրել է, որ առատ ձյան պատճառով ստիպված է եղել աղ գնել Ռուսաստանից, Եգիպտոսից և Սարդինիայից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: