486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն վախեցած է WikiLeaks-ի հրապարակումներից
13:05
01 Դեկտեմբերի 2010

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը WikiLeaks կայքի կողմից Ւլհամ Ալիևին վերագրած մտքերն ու դատողությունները անվանել է «բաց սադրանք, որը չունի հիմքեր»:

WikiLeaks կայքը նախորդ կիրակի հրապարակել է գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, որոնք, հիմնականում, ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներում ամերիկացի դիվանագետների հեռագրերը:

WikiLeaks-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը «կոպիտ, փողոցային ժարգոնով է արտահայտվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին»:

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շրջապատված է իր կողմից չվերահսկվող մարդկանցով: Բացի այդ, Ալիևը պնդում է, որ ՌԴ-ում շատ պաշտոնյաներ չեն ընդունում Մեդվեդևին՝ որպես առաջնորդ, նա հայտարարում է Պուտինի և Մեդվեդևի մարդկանց  առճակատման մասին: Խոսելով ՌԴ նախագահի և վարչապետի  հարաբերությունների մասին՝ Ալիևն օգտագործում է սլենգային արտահայտություն,  որ «երկու գլուխ չի կարող եփվել մեկ կաթսայում»: Բացի այդ, հրապարակված տվյալների համաձայն՝ Բաքուն օգտագործել է նաև հակաիրանական հռետորիկա:

«WikiLeaks-ի կողմից հրապարակված նյութերում արտացոլված են Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման հետ կապված որոշ մտքեր և դատողություններ: Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերագրված մտքերն ու դատողությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և միանգամայն  անհիմն են», - նշված է Ալիևի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

WikiLeaks-ի նյութերը «բաց սադրանք են, որոնց նպատակն է փչացնել Ադրբեջանի հարաբերությունները հարևան պետությունների հետ, անվստահություն ստեղծել պետությունների ղեկավարների միջև», - նշվում է փաստաթղթում:

«Ադրբեջանի Հանրապետությունը երբեք չի միջամտել հարևան պետությունների ներքաղաքական հարցերին և միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել, որը ծառայում է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական կապերի պահպանմանն ու զարգացմանը», - նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: