480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով առաջընթացը պետք է շարունակվի Աստանայի ձեռքբերումների հիման վրա. Մերկել
12:14
01 Դեկտեմբերի 2010

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջընթացը պետք է շարունակվի Աստանայի ձեռքբերումների հիման վրա:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Մինսկի խմբին, ապա ապագայում այդ առաջընթացը պետք է շարունակվի այն բանի հիման վրա, ինչ ձեռք կբերվի այստեղ (Աստանայում)», - նշել է ԳԴՀ-ի կանցլերը Աստանայում կազմակերպված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղեկատվության համաձայն՝ Մերկելը կոչ է արել նաև ակտիվացնել Եվրոպայում ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող ձգձգվող հակամարտությունների լուծումը:

«2008 թ.-ի օգոստոսին, երբ հակամարտություն ծագեց Ռուսաստանի և Վրաստանի միջև, մենք բախվեցինք վստահության լուրջ ճգնաժամի հետ, այդ պատճառով կարելի է միայն ողջունել այն, որ Կորֆուի գործընթացի շնորհիվ այն հաջողվեց հաղթահարել: Եվ եթե մենք այսօր նայենք Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովին կամ Եվրոպական Միության հետ կամ այստեղ՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի համագործակցությանը, ապա կտեսնենք, որ վստահությունը կարելի է աստիճանաբար վերականգնել: Կարծում եմ, որ այս կազմակերպության շրջանակներում գործընկերությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք վստահել միմյանց», - ասել է Մերկելը:

«Մենք հետամուտ ենք լինում Վրաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը և այդ պատճառով պետք է շարունակենք ջանքերը, հատկապես՝ Ժնևյան բանավեճերի շրջանակներում՝ անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների ոլորտում վիճակի բարելավման նպատակով», - ասել է նա: «Ես կողմ եմ, որպեսզի ԵԱՀԿ-ն տեսանելի ներկայություն ունենա Վրաստանում», - հայտարարել է Մերկելը:

2008թ.ի օգոստոսին, Վրաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Նրան հետևեցին Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Թբիլիսին այս անդրկովկասյան պետությունները համարում է Ռուսաստանի կողմից գրավված տարածքներ:

ԳԴՀ-ի կանցլերի կարծիքով՝ հարկավոր է նաև վերսկսել բանակցությունները «5+2» ձևաչափով Մերձդնեստրի հարցով, նման կերպով կարելի կլիներ «վերակտիվացնել այս գործընթացը»:

«5+2» ձևաչափով միջազգային միջնորդների (Մոլդովա, Մերձդնեստր, Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ, ինչպես նաև դիտորդի կարգավիճակում՝ ԵՄ և ԱՄՆ) մասնակցությամբ բանակցությունները դադարեցվել են 2006 թ.-ի փետրվարին: Վերջերս այս ձևաչափով պարբերաբար բանակցություններ են կազմակերպվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»: