483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի հրապարակումների պատճառով ԱՄՆ հարաբերություններն աշխարհի հետ չեն տուժի, վստահ է Քլինթոնը
11:33
30 Նոյեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ հարաբերություններն արտասահմանյան պետությունների հետ գործնականորեն չեն տուժի WikiLeaks-ի կողմից  պետդեպարտամենտի ծառայողական փաստաթղթերի հրապարակումից հետո, հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

WikiLeaks ինտերնետ-ռեսուրսը, որը մասնագիտանում է տեղեկատվության արտահոսքի ուղղությամբ, կրկին երկուշաբթի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծառայողական փաստաթղթերի և ամերիկացի դիվանագետների նամակագրության հրապարակումից հետո։ Կայքի աշխատակազմի պնդմամբ, փաստաթղթերի լայն հրապարակումը կարող է արժեզրկել ԱՄՆ-ի՝ որպես դիվանագիտական ընկերոջ նկատմամբ վստահությունը։

WikiLeaks-ում երկուշաբթի տեղադրված փաստաթղթերում, նախնական տվյալներով ոչ պատշաճ արտահայտություններ են պարունակվում համաշխարհային առաջնորդների հասցեին։ Ինչպես նշվում է կայքում, ԱՄՆ-ի իբր ծառայողական փաստաթղթեր համարվող ավելի քան 250 հազար ֆայլերը երբևէ բաց հասանելիություն ստացած գաղտնի փաստաթղթեր են։ 

«Մենք գիտենք, որ նման հրապարակումը ըմբռնումով է ընկալվում համաշխարհային դիվանագիտական միության կողմից, և վստահ ենք, որ մեր հարաբերությունները (արտասահմանյան պետությունների) հետ «կանցնեն» այս իրավիճակի միջով»,- ասել է Քլինթոնը՝ երկուշաբթի հատուկ հայտարարությամբ հանդես գալով պետդեպարտամենտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ԱՄՆ-ն վերջին 22 ամիսների ընթացքում լուրջ քայլեր է ձեռնարկել աշխարհի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և կշարունակի այդ քայլերը նաև հետագայում, չնայած փաստաթղթերի հրապարակմանը։ Քլինթոնը կոչ է արել նաև չգերագնահատել հրապարակված փաստաթղթերը, քանի որ դրանք ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման գաղտնիացված դիրեկտիվներ են։

«Մեր արտաքին քաղաքականությունը որոշվել է ոչ թե այդ նամակագրությամբ, այլ միջազգային ասպարեզում թափանցիկ, կոնկրետ գործողություններով։ Մենք կշարունակենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կուրսն աշխարհի հետ վստահելի հարաբերությունների կառուցման ուղղությամբ... «Հրապարակված նամակագրությունը» չի արտացոլում արտաքին քաղաքականության էությունը, որը հիմնված է միջազգային հանրությունում կայունության և խաղաղության ձգտումի վրա»,- հայտարարել է պետքարտուղարը։

Նա ընդունել է, որ ԱՄՆ-ն շատ է «վշտացել» անձնական նամակագրության հրապարակման փաստից, որը վտանգի տակ է դրել բազմաթիվ ամերիկացի դիվանագետների անվտանգությունը։ «Այս գործողությունները վնաս են հասցրել ոչ միայն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, այլ նաև վտանգի են ենթարկել մեր դիվանագետների և բոլոր նրանց կյանքերը, ովքեր աշխատում են արտերկի առաքելություններում։ Մենք դատապարտում ենք դա»,- ասել է Քլինթոնը։

Նախօրեին Սպիտակ տունը շատ կոշտ արտահայտություններով դատապարտել է պետդեպարտամենտի փաստաթղթերի հրապարակման կազմակերպիչներին։ ԱՄՆ վարչակազմը արտահոսքի բոլոր մասնակիցներին հայտնել է, որ հենց նրանց մեղքով արտերկրում աշխատող ԱՄՆ մի շարք քաղաքացիների, ում անունները նշվում են հրապարակված փաստաթղթերում, կարող է վտանգ սպառնալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։