481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնը լրտեսում է Պան Գի Մունին և ՄԱԿ-ի դիվանագետներին. Wikileaks
11:38
29 Նոյեմբերի 2010

ԱՄՆ հետախուզական ծառայությունները մոտ մեկ տարի առաջ սկսեցին ՄԱԿ-ի ղեկավարությանը, այդ թվում կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին լրտեսելու արշավը, կիրակի հաղորդում է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով WikiLeaks կայքի նյութերին:

Սկանդաներով հայտնի կայքը ավելի վաղ հայտարարել էր, որ այս հանգստյան օրերին նախատեսում է հրապարակել ԱՄՆ-ի ղեկավարության ինչ-որ կոնֆիդենցիալ նամակագրություն «արտերկրի կառավարությունների» հետ, որը կարող է թուլացնել վստահությունը ԱՄՆ-ի՝ որպես դիվանագիտական գործընկերոջ նկատմամբ:

Սակայն կիրակի կեսօրին Wikileaks կայքն արգելափակվեց հակերային գրոհի հետևանքով: Այնուամենայնիվ, ինտերնետ-ռեսուրսի ղեկավարությունն իր նյութերը փոխանցել է մի շարք արևմտյան թերթերի (որոնց թվում են իսպանական Pais-ը, ֆրանսիական Monde-ը, բրիտանական Guardian-ը և New York Times-ը), որոնք նոյեմբերի 28-ի երեկոյան սկսեցին հրապարակել ամերիկացի դեսպանների հեռագրերի և այլ գաղտնի փաստաթղթերի քաղվածքները: WikiLeaks կայքը, ընդհանուր առմամբ, մտադիր էր 250 հազար փաստաթուղթ հրապարակել:

Մասնավորապես, նյութերի շարքում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ստորագրված և 2009 թ.-ի հուլիսով տարեգրված գաղտնի հրահանգը: Այդ փաստաթղթի համաձայն՝ ամերիկացի դիվանագետները պետք է տեղեկատվություն իմանային կապի միջոցների մասին, այդ թվում նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից օգտագործվող գաղտնաբառերն ու մուտքի անհատական բանալիները՝ նախատեսված պաշտոնական նամակագրության համար, ինչպես նաև դիվանագետները պետք է հետևեին, թե ինչպես է Պան Գի Մունը որոշումներ ընդունում և գնահատեին նրա ազդեցությունը քարտուղարության վրա:

Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնը հրահանգել է իմանալ նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների կրեդիտ քարտերի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռուխոսահամարներն ու ֆաքսի համարները:

Սպիտակ տունը դատապարտել է ծառայողական փաստաթղթերի չարտոնված հրապարակումը՝ հայտարարելով, որ այն վտանգում է տեքստերում ներկայացված մարդկանց իրավունքներն ու կյանքը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ WikiLeaks-ն ունի շուրջ երեք միլիոն տարատեսակ փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների գործունեությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: