478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Գյուլը ղարաբաղյան հարցում «անսպասելի խնդիրներ է» կանխատեսում. ԶԼՄ
12:17
26 Նոյեմբերի 2010

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը կարող է անսպասելի խնդիրների հանգեցնել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև որոշ խնդիրներ կան... Հարկավոր է լուծել այդ հարցը (ղարաբաղյան հակամարտությունը), քանի որ վաղը կարող են այլ անսպասելի խնդիրներ առաջանալ», - ասել է Գյուլը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: