483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայիթիում 1,344 հազար մարդ խոլերայի համաճարակի զոհ է դարձել. առողջապահության նախարարություն
10:55
23 Նոյեմբերի 2010

Հայիթիում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 1,344 հազարի, երեքշաբթի տեղեկացվում է Հայիթիի առողջապահության նախարարության (MSSP) կայքում:

Ավելի վաղ հաղորդվում էր 1,25 հազար զոհերի մասին, նշում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարության նոյեմբերի 19-ի տվյալների համաձայն,՝ համաճարակի սկզբում հիվանդության ախտանիշներ են նկատվել երկրի գրեթե 57 հազար մարդկանց մոտ, որոնցից 23 հազարը հոսպիտալացվել են: Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրել շուրջ 22,5 հազար հիվանդ:

Խոլերայի համաճարակը տարածվել է Հայիթիի հյուսիս-արևելքում հոկտեմբերի սկզբին: Տեղի բնակիչների կարծիքով՝ վարակի աղբյուրը նեպալցի խաղաղապահների բազան է, որի թափոններն առանց որևէ զտման լցվում էին մերձակա գետը:

Երկրում իրավիճակը սրեց «Թոմաս» փոթորիկը, որի հետևանքով 20 մարդ զոհվեց և ավերվեցին խմելու ջրի մատակարարման համակարգերը:

Հայիթին դեռ չի վերականգնվել այս տարվա հունվարի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որը շուրջ 250 հազար մարդու կյանք էր խլել: Մինչև հիմա երկրի քաղաքացիների շուրջ 1,3 միլիոնը բնակվում է վրաններում, նրանք գրեթե զրկված են տարրական կենցաղային հարմարություններից:

Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին առանց անհրաժեշտության չայցելել Հայիթի և սահմանակից Դոմինիկյան Հանրապետություն:

Խոլերան սուր աղիքային վարակ է, որի առաջացման պատճառը Vibrio cholerae տեսակի մանրէներն են: Խոլերայի  կորամանրէն բնակվում է աղտոտված ջրում և սննդում: Այն, որպես օրենք, տարածվում է համաճարակի տեսքով, որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման և մահվան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։