478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Կանադացի դպրոցականը տարվա արտիստ է ճանաչվել MTV Мusic awards մրցանակաբաշխության ժամանակ
12:01
22 Նոյեմբերի 2010

Տասնվեցամյա կանադացի դպրոցական Ջաստին Բիբերը (Justin Bieber) MTV Мusic awards ամերիկյան 38-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա արտիստ» մրցանակն է ստացել, հաղորդում է ABC հեռուստաալիքը, որը Լոս Անջելեսից  ուղիղ եթերում հեռարձակում էր մրցանակաբաշխությունը։

 «Տարվա արտիստ» անվանակարգում մրցել են շոու բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Քեյթի Փերին, Էմինեմը, Կեշան։

Բիբերը բյուրեղապակյա բուրգի տեսքով մրցանակի համար երեք անգամ է բեմ  բարձրացել. բացի «Տարվա արտիստ» տիտղոսից, նա «Տարվա բացահայտում» տիտղոսին է արժանացել և փոփ ու ռոք ժանրում է հաղթել՝ առաջ անցնելով ռեպերներ Էմինեմից և Աշերից, ովքեր նույնպես այդ վարկածում էին առաջադրված։

«Ես չգիտեմ, թե ինչպես դա եղավ։ Էմինեմի ստեղծագործությունը ես երեք տարեկանից եմ հիշում, իսկ Աշերին իմ ուսուցիչն եմ համարում»,- մրցանակը ստանալով ասաց Բիբերը։

Բջջային հեռախոսով քվեարկությունը հաղթողին բացահայտելու համար գրեթե մինչև վերջին րոպեներն է տևել։

Ջաստին Բիբերը անսպասելի ճանաչում ձեռք բերեց։ 2009թ.-ին լույս է տեսել նրա առաջին «One Time» երգը։ Երգն անմիջապես հիթ է դարձել, իսկ Բիբերը երկրպագուհիների մի ամբողջ բանակ է ձեռք բերել։ Հուլիսին՝ երգի հրապարակումից մեկ շաբաթ անց, նրա երգը 12-րդ տեղն է զբաղեցրել «Canadian Hot 100» վարկանիշում։ Ջաստինն իր երգերով 8 տեսահոլովակ է նկարահանել, երկու ալբոմ է թողարկել՝ «My World», որը լույս է տեղել 2009թ.-ի նոյեմբերի 17-ին, և  «My World 2.0», որը թողարկվել է անցած տարվա մարտին։ American Music Awards-ի հաղթողը որոշվում է ժողովրդի քվեարկության միջոցով։

Ութ անվանակարգերում շնորհվող մրցանակը 70-ական թվականների կեսին որպես Grammy մրցանակի մրցակից է սահմանվել, որը շնորհվում է պրոֆեսիոնալ հանրության  կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։