485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀԱԵ Երուսաղեմի Պատրիարքը խնդրում է քննարկել Աթոռակից Պատրիարքի ընտրության հարցը
14:14
19 Նոյեմբերի 2010

Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարք Թորգոմ Մանուկյանը Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանական ժողովի պատվիրակներին խնդրել է քննարկել Աթոռակից Պատրիարքի ընտրության հարցը, հաղորդում է Պատրիարքարանի մամուլի ծառայությունը:

Միաբանական ժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 15-18-ը՝ Պատրիարքի և 28 միաբանների մասնակցությամբ:

Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը հիմնավորել է իր խնդրանքն առողջական վիճակով և միաբանության ապագայի մասին հոգ տանելու ցանկությամբ:

Այս կապակցությամբ Պատրիարքը խնդրել է լրացումներ մտցնել Կանոնադրական դրույթների մեջ և հանձնարարել է, որ համապատասխան հանձնախումբը գլխավորի Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Տեղեկատվության համաձայն՝ Կանոնադրական դրույթների մեջ կատարված լրացումները պետք է վավերացվեն 2011 թ.-ի մարտին:

Միաբանական ժողովի մասնակիցները քննարկել են նաև Յաֆայի Սուրբ Նիկողայոս Վանքի, Ռամլեի Սուրբ Գևորգ Վանքի, Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի, Բեթղեհեմի Սուրբ Հակոբ Եկեղեցու և Սրբոց Թարգմանչաց Վարժարանի վերականգնման հետ կապված հարցեր:

Բացի այդ, քննարկվել է նաև Նոր Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կարգավիճակի հարցը: Այս կապակցությամբ փաստաբան Յոսի Ավները փաստել է, որ մտահոգությունների պատճառ չկա, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կմնա Հայոց Պատրիարքարանի իրավասության ներքո:

Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքարանը Հայ Առաքելական Եկեղեցու աթոռներից մեկն է: Հայերը, կրոնական նկատառումներից ելնլով, բնակություն են հաստատել Երուսաղեմում մ.թ. 4-րդ դարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: