486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը արագ շախմատի աշխարհի առաջնության հաղթող է դարձել
18:16
18 Նոյեմբերի 2010

Լևոն Արոնյանը հաղթել է արագ շախմատի աշխարհի առաջնությունում, որը րոպեներ առաջ ավարտվել է Մոսկվայում, հաղորդվում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:  

Երեսունութ տուրի արդյունքում Արոնյանը հավաքել է 24,5 միավոր՝ տանելով 20 հաղթանակ, պարտվելով 9 խաղում և ոչ-ոքի ավարտելով 9 պարտիա:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը 24 միավորով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի արդեն նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով իր ակտիվում ունի 23,5 միավոր։

Առաջատարների հնգյակում են նաև իսրայելցի Բորիս Գելֆանդը և ամերիկացի Խիկարու Նակամուրան, որոնք հավաքել են 21,5 միավոր:

Մյուս տեղերը զբաղեցրել են՝ Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը (երկուսն էլ՝ Ռուսաստան) 20,5-ական միավորով, Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) – 19,5-ական, Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) – 19-ական, Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) – 18-ական, Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան) – 17,5-ական, Բորիս Գրաչյովը (Ռուսաստան) – 16,5, Բորիս Սավչենկոն (Ռուսաստան) -15,5, Ֆաբիանո Կարուանան (Իսպանիա) – 13,5-ական, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա) – 12,5 միավորով:

Արագ շախմատի աշխարհի առաջնությանը (նոյեմբերի 16-18-ը) մասնակցել է 20 գրոսմայստեր։ Մրցաշարում հաղթանակի համար մրցանակը կազմում է 25 հազար եվրո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: