477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Սարա Փեյլինը համոզված է, որ կհաղթի Օբամային 2012թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում
10:48
18 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը չի բացառել, որ իր թեկնածությունն է առաջադրելու 2012թ.-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և հայտարարել է, որ կկարողանա հաղթել Բարաք Օբամային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աշխարհը Փեյլինին ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունեցավ 2008թ.-ին կայացած վերջին նախընտրական արշավի ժամանակ, որին նա մասնակցում էր որպես փոխնախագահ՝ հանրապետական Ջոն Մակքեյնի թեկնածության դեպքում: Այն ժամանակ Փեյլին-Մակքեյն զույգը պարտվեց դեմոկրատներ Օբամա-Բայդեն զույգին:

«Ես հետևում եմ երկրին և տեսնում, թե ինչ է հիմա կատարվում ....փորձում եմ վերլուծել՝ դա լավ կլինի՞ երկրի, իմ ընտանիքի համար (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելը)», - ասել է Փեյլինը ABC-ին տված հարցազրույցում: Հեռուստաընկերությունը ցուցադրել է հարցազրույցի հատվածները, որն ամբողջությամբ կհեռարձակվի դեկտեմբերի 9-ին:

Լրագրողների այն հարցին, թե թեկնածությունն առաջադրելու դեպքում կկարողանա՞ Փեյլինը հաղթել Օբամային, նա վճռականորեն պատասխանել է. «Ես այդպես եմ կարծում»:

Որպես քաղաքական գործիչ՝ Փեյլինը պարբերաբար զարմացնում է հասարակությանն իր երկիմաստ մեկնաբանություններով և արտահայտություններով: 2008թ.-ի արշավի ժամանակ հարցազրույցներից մեկում. չնայած Մակքեյնի շտաբի մենեջերները երկար ժամանակ պատրաստում էին նրան զրույցին, Փեյլինը ցուցադրեց, որ տեղյակ չէ քաղաքական իրողություններից և բավականին տաքարյունություն դրսևորեց արտաքին քաղաքականության հարցերում: Երբ  նրան հարցրեցին, թե ինչ է մտածում «Բուշի դոկտրինի մասին», պարզվեց, որ նահանգապետը տեղյակ չէ, թե ինչ է դա:

Հեռուստա և ռադիոեթերներում բազմաթիվ սրամտությունների առիթ դարձավ նաև Փեյլինի չմտածված արտահայտությունն այն մասին, թե Ալյասկայում գտնվող իր տան պատուհանից նա տեսնում է Ռուսաստանը:

Նախընտրական արշավի ժամանակ Փեյլինը դարձավ հեռախոսային կատակի զոհը: Կանադացի հայտնի ռադիոդիջեյներից մեկը զանգահարել էր Ալյասկայի նահանգապետին և ներկայացել որպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզի: Կատակը հաջողվել էր, վեցրոպեանոց զրույցի ընթացքում Փեյլինը «Ֆրանսիայի նախագահի» հետ քննարկել էր որոշ քաղաքական հարցեր, Ֆրանսիայի նախագահի տիկնոջը, միասին որսի գնալու առաջարկը, ինչպես նաև Hustler ամսագրի հիմնադիր Լարի Ֆլինթի նկարահանած պոռնոգրաֆիկ ժապավենը, որում նկարահանվել է Սարա Փեյլինին նման մի կին:

Չնայած այս ամենին, Փեյլինը մեծ հանրաճանաչություն է վայելում պահպանողական հայացքներ ունեցող ամերիկացիների շրջանում: Նրա էջը Facebook-ում մեկ միլիոնից ավելի բաժանորդ ունի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։