480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով և փոխադարձ հարգանքի դեպքում. Ահմադինեժադ
11:03
17 Նոյեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների ճանապարհով և արդարության ու փոխադարձ հարգանքի դեպքում, ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Lider» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։

«Տարածաշրջանի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության և բարեկամության մեջ։ Մենք հարևաններ ենք, մեր հարևանությունը չենք կարող հերքել։ Դա աշխարհարգրություն և պատմություն է։ Եթե մենք փորձենք մեր խնդիրներն արդար և բարեկամական ոգով լուծել, ապա բոլոր խնդիրներն իրենց լուծումը կգտնեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նույնպես հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի դեպքում»,- ասել է Իրանի նախագահը։

Ահմադինեժադը կարծում է, որ հակամարտության առկայությունը տարածաշրջանում վատ է բոլորի համար։ Նա հիշեցրեց նաև, որ իր երկիրը հայտարարել է խնդրի լուծման գործում իր աջակցության պատրաստակամության մասին։

«Առաջին քայլերը մենք արել ենք։ Եթե արդյունքի չհասնենք, ապա մենք այլ քայլեր կձեռնարկենք։ Մեր կարծիքով՝ տարածաշրջանի խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի սահմաններում։ Օտարերկրացիների միջամտությունը նմանատիպ հարցերին կհանգեցնի խնդրի էլ ավելի խորացմանը։ Դա է ցույց տալիս պրակտիկան»,- ասաց նա։

Ահմադինեժադը չորեքշաբթի երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ երկկողմ հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: