478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի ամենաանսովոր հոբբիները
12:46
16 Նոյեմբերի 2010

Միլիարդատերերին միայն զբոսանավերը, նժույգները, հնություններն ու թանկարժեք մեքենաները չեն հետաքրքրում, նրանց սիրելի զբաղմունքը երբեմն տարօրինակության է հասնում, հաստատում է Forbes ամսագիրը։

Օրինակ, Ռոքֆելերների տոհմի հայտնի ներկայացուցիչ Դեյվիդ բզեզներ է հավաքում, նշում է ՌԻԱ Նովոստին։ Ուղևորության մեկնելիս՝ նա միշտ գրպանում անոթ է պահում անսովոր միջատների համար։ Նրա հավաքածուում նաև յուրահատուկ բզեզի տեսակ կա, որը ժամանակին սրբացրել են եգիպտական փարավոնները։ Դեյվիդի գտածոն նույնիսկ Ռոքֆելերների անունն է ստացել՝ Diplotaxis rockefelleri:

Բզեզներ հավաքելու կիրքը նրա մոտ ի հայտ է եկել յոթ տարեկանում և չի լքում միլիարդատիրոջը կյանքի հարյուրերորդ տասնյակում։ Թե Ռոքֆելեր անունը կրող բզեզը, թե ողջ հավաքածուն Հարվորդի համալսարանի կենդանաբանական թանգարանին են կտակված։

Անսովոր հոբբի ունի բանկիր Քլեմի Դայքսոն Սպենգլերը, ով Bank of America-ի բաժնետոմսերի մեծ մասի տերն է։ Նա ազատ ժամանակ սիրում է հին ժամացույցներ նորոգել։

Միլիարդատերը հաստատում է, որ հին մեխանիկական ժամացույցների ընկերակցությունն ավելի է նախընտրում այնքան անհետևողական և անկանխատեսելի մարդկանց ընկերակցությունից։ Այս գործի նկատմամբ հափշտակությունը սկսվել է 45 տարի առաջ, երբ մոր նվիրած 17-րդ դարի հին ժամացույցը կանգ է առել, և ֆինանսիստը որոշել է ինքնուրույն գտնել ժամացույցի մեխանիզմի գաղտնիքները։ Ավելի ուշ, երբ տանը ոչ մի անսարք ժամացույց չի մնացել, միլիարդատերը հաճույքի համար հին ժամացույցների նորոգման արհեստանոց է բացել։

Մեկ այլ միլիարդատեր էլ՝ Գորդոն Գեթին, թողել է նավթային գործը, որպեսզի ժամանակն ու ուժը կենտրոնացնի օպերաներ ստեղծելուն։ Նա իր ամենահայտնի ստեղծագործությունն անվանել է շեքսպիրյան գործող անձանցից մեկի անունով՝ «Ֆալստաֆ»։  Ըստ ամսագրի, միլիարդատերն արդեն բեմադրել է իր օպերան Ռուսական ազգային նվագախմբի հետ։

Երաժշտության հանդեպ կիրքը մեկ այլ մագնատի՝ ֆուտբոլային ակումբի տեր Ջեյմս Այրսին դրդել է երաժշտական գործիքներ հավաքել։ Նրա հավաքածուում  են այն կիթառները, որոնցով նվագել են Ջորջ Հարիսոնը և Ջերի Գարսիկը։ Մագնատը չի վաճառում իր հավաքածուի կիթառները՝ հաստատելով, որ դրանք անգին են։

Ամերիկացի միլիարդատերերը նամականիշներ, կտակարաններ, պաստառներ, մետաղադրամներ են հավաքում, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է բեռնատարներ վարել անհարթ ճամփաներով, ինչպես Գերի Մեյգնեսը, ով նույնպես հին ավտոմեքենաների հավաքածու ունի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։
20:50
23 Օգոստոսի 2017
Ամենահեռանկարային 26-ամյա բոդիբիլդերը մահացել է` խեղդվելով սննդով
Ամերիկացի բոդիբիլդեր Դալաս Մքքարվերն անժամանակ մահացել է Ֆլորիդայի իր տանը կյանքի 27-րդ տարում: