480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները մեկնում են Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար
11:45
05 Նոյեմբերի 2010

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը՝ Փոլ Վիլլի (Բելգիա) գլխավորությամբ, ուրբաթ մեկնում է Ադրբեջան՝ նոյեմբերի 7-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, նշվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված Բաքվում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության տեղեկատվության մեջ:

30 հոգուց բաղկացած պատվիրակությունը հետևելու է ընտրական գործընթացներին նոյեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության անդամները կհանդիպեն Ադրբեջանի իշխանության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները ընտրական գործընթացը կլուսաբանեն ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինսիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդների հետ համատեղ, իսկ նոյեմբերի 8-ին նրանք հանդես կգան ընտրությունների վերաբերյալ համատեղ գնահատականներով:

ԵԽԽՎ-ի երկարաժամկետ առաքելությունը հետևում է ընտրական գործընթացին սեպտեմբերի 28-ից: Ավելի վաղ առաքելությունը հանդես էր եկել ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ միջանկյալ գնահատականով, որում Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի բարելավման, ինչպես նաև ընտրական գործընթացին ընդդիմության ակտիվ մասնակցության հետ միասին նշվել են նաև երկրում հասարակական բանավեճերի անցկացման, ընտրական գործընթացին իշխանությունների միջամտության ու պատգամավորական թեկնածուների գրանցման հետ կապված խնդիրները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: