478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հնգյակում է. Forbes
13:53
04 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Forbes վարկածով՝ ՌԴ վարչապետ Պուտինը չորրորդն է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ամսագիրը մոլորակի ամենաազդեցիկ մարդն է համարել ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոյին, քանի որ նա կառավարում է մոլորակի բնակչության մեկ հինգերորդ մասն (1,3 միլիարդ մարդ) ու ԱՄՆ-ից հետո մեծ տնտեսություն ունեցող երկիրը: Նրան հաջորդում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ երրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բին Աբդել Ազիզը:

«Թոփ-տասնյակում» են հայտնվել նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԱՄՆ ՀԴԾ ղեկավար Բեն Բերնանկեն, Հնդկաստանում կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին և Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այս ցուցակում 12-րդ հորիզոնականում է: Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում երրորդ ռուսը ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը (52-րդ տեղ):

Հատկանշական է, որ կարողությունը կապ պաշտոնը ոչ մի կերպ դեր չեն խաղում այս վարկանշում բարձր հորիզոնական զբաղեցնելու հարցում: Մեքսիկական մագնատ և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, ընդամենը 22-րդ հորիզոնականում է, իսկ կարողության առումով երրորդը համարվող նորարարական վարպետ Ուորեն Բաֆֆետը 34-րդ կետն է զբաղեցնում:

Միաժամանակ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկենբերգն ավելի կարևոր անձ է համարվում, քան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը (47-րդ տեղ):

Forbes ցուցակում են հայտնվել նաև համաշխարհային «վտարյալներ» թիվ 1 ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը, ով տեղ է գրավել 54-րդ տողում, և նրանից երեք տեղ ներքը՝ Ինտերպոլի կողմից հետախուզվող մեքսիկական նարկոբարոն Հոակին Գազմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: