484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Անգլիայի Սոլֆորդ քաղաքում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 14-ի. ԶԼՄ
19:41
02 Նոյեմբերի 2010

Անգլիայի Սոլֆորդ քաղաքի բնակելի թաղամասերից մեկում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 14-ի, չորս տուն ամբողջովին ավերվել է, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղական ոստիկանության հայտարարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր յոթ տուժածների և երեք ավերված շենքի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փլատակների տակից հինգ երեխա է դուրս բերվել: Բոլոր տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, միայն 76-ամյա մի կին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը հիմքեր չունի կարծելու, որ փլատակների տակ  դեռ մարդիկ կան, սակայն պայթյունի վայրում մինչև հիմա որոնող շներ են աշխատում, որոնցից մեկը՝ Էխո անունով, աշխատել է 2010 թ.-ի սկզբին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո բրիտանական փրկարար առաքելության կազմում:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը, որի հետևանքով ողջ փողոցի տների և մեքենաների ապակիները կոտրվել են, տեղի  է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին): Մեծ Մանչեսթեր կոմսության ոստիկանությունը քննում է միջադեպը:

Այս պահին տեղի ունեցածի հիմնական վարկածը կենցաղային գազի պայթյունն է: Այդ շրջանի շենքերի սեփականատեր ընկերությունը հաստատել է, որ շենքերից մեկում վերանորոգում էր իրականացվում:

Այս պահին այդ բնակավայրի գազամատակարարումը դադարեցված է, ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները: Մի քանի տների բնակիչներ տարհանվել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: