484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
BP-ն երրորդ եռամսյակում 1,8 մլրդ մաքուր շահույթ է ստացել՝ չնայած ծոցում տեղի ունեցած վթարին
13:16
02 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական BP նավթային ընկերության մաքուր շահույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նվազել է 33 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 1,785 մլրդ դոլար, սակայն ընկերությունը շահույթով է դուրս եկել Մեքսիկական ծոցում ապրիլին տեղի ունեցած վթարից հետո, որն ազդել է BP-ի ինն ամիսների ցուցանիշների վրա՝ 9,286 մլրդ դոլարի վնաս, տեղեկանում ենք BP-ի հաշվետվությունից։ 

Ընկերության մաքուր պարտքը երրորդ եռամսյակի վերջում աճել է 0,4 տոկոսով՝ մինչև 26,4 մլրդ դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 2011 թվականին BP-ն մտադիր է կրճատել պարտքը մինչև 10-15 մլրդ դոլար։

BP-ում վթարի հետևանքների վերացմանն արդեն 39,9 մլրդ դոլար է հատկացվել՝ ավելի վաղ նախատեսված 30 միլիարդ դոլարի փոխարեն։ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետևանքների վերացման ծախսերը երրորդ եռամսյակում կազմել են 11,6 միլիարդ դոլար։

BP-ի հասույթն ինն ամիսների ընթացքում աճել է 29 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 217,404 միլիարդ դոլար։ Երրորդ եռամսյակի հասույթը աճել է 6,6 տոկոսով՝ մինչև 70,608 միլիարդ դոլար։

«Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ BP-ն վերականգնման փուլում է Deepwater Horizon պլատֆորմում տեղի ունեցած ողբերգական միջադեպի և դրան հետևած նավթի արտահոսքից հետո։ Մենք լավ արդյունքներ ունենք արդեն եռամսյակի ընթացքում։ Այս բարձր ցուցանիշները ցույց են տալիս BP-ի յուրաքանչյուր աշխատակցի առաջ շարժվելու և ընկերության նկատմամբ վերջին վեց ամիսների սարսափելի իրադարձություններից հետո վստահությունը վերականգնելու վճռականությունը»,- հաղորդագրության մեջ մեջբերբվում են BP-ի ղեկավար Ռոբերտ Դադլիի խոսքերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։