484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Քեմերոնն ու Սարկոզին Լոնդոնում ռազմական համագործակցության «պատմական» համաձայնագիր կստորագրեն
12:54
02 Նոյեմբերի 2010

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես ակնկալվում է, երեքշաբթի Լոնդոնի գագաթնաժողովում երկու երկրների միջև ռազմական սերտ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն, որոնք զինվորականները, փորձագետներն ու լրագրողներն արդեն «պատմական» են անվանել։

Փաստաթուղթը նախատեսում է երկիր մոլորակի տարբեր անկյուններում գործողություններ իրականացնելու համար նոր էքսպեդիցիոն ուժերի ստեղծում, որի կազմում ճակատ-ճակատի կգործեն բրիտանական ու ֆրանսիական բրիգադները, նշում է ՌԻԱ Նովոստին:

Լոնդոնն ու Փարիզը չեն հերքում, որ նմանատիպ պակտի ստորագրման անհրաժեշտությունը, նախևառաջ, բխում է երկու պետությունների պաշտպանական բյուջեների կրճատումներից և ռազմական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղիների որոնումից։

«Ես միանգամայն համոզված եմ, որ ֆրանսիական կողմի հետ տվյալ համագործակցությունը պաշտպանության ոլորտում մեր երկու երկրների երկարաժամկետ հետաքրքրությունների հարթությունում է»,- նշել է Քեմերոնը՝ երկուշաբթի հանդես գալով բրիտանական խորհրդարանում։

Նա հատուկ նշել է, որ այդ համաձայնագիրը եվրոպական բանակի ստեղծման ճանապարհին արվող քայլ չէ, այլ՝ «համանման գերակայություններով երկու անկախ պետությունների պաշտպանունակության հզորացման օրինակ»։

Բրիտանական զինված ուժերի նոր հրամանատար, գեներալ Դևիդ Ռիչարդսը, ով այս պաշտոնին է նշանակվել մի քանի օր առաջ, իր հերթին ողջունեց միմյանցից հեռացված լինելու որոշակի ժամանակահատվածից հետո բրիտանական ու ֆրանսիական զինվորականների մերձեցումը:

«Եթե խոսենք զուտ գործնական ռազմական հեռանկարից, ապա մենք շատ սերտ համագործակցել ենք ֆրանսիացիների հետ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակներից և դրանից հետո, հատկապես՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սակայն մենք կորցրեցինք այդ կապերը 1990-ականներին և վերջին տասնամյակում»,- հիշեցրեց նա:

Այժմ, նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը «վերադառնում են այն նույն սերտ հարաբերություններին, որոնք առկա էին «սառը պատերազմի» տարիներին»:

«Այդ պատճառով, ըստ իս, բացարձակապես տրամաբանական է, որ մենք  ճակատ-ճակատի կկռվենք ֆրանսիացիների հետ, դա վաղուց կար մեր ծրագրերում»,- եզրափակել է գեներալ Ռիչարդսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: