478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի դատախազությունը սկսել է պատուհանից դուրս ցատկելու՝ «սատանայական» պատմության հետաքննությունը
19:56
25 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական դատախազությունը երկուշաբթի հետաքննություն է սկսել մի ընտանիքի երեք անդամների նկատմամբ, ովքեր շաբաթ օրը 11 հոգով դուրս են ցատկել պատուհանից Փարիզի հարավարևմտյան արվարձաններից մեկում՝ Վերյերում, ինչի արդյունքում չորս ամսական աղջնակ է զոհվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։  

Դրաման տեղի է ունեցել բնակելի տանը։ Ըստ վարկածներից մեկի, բնակարանում, որտեղ գտնվել է 13 հոգի (ութ մեծահասակ և չորս երեխա), գիշերը սկսել է լաց լինել կրծքի երեխան։ Նրա հայրը՝ ծնունդով աֆրիկացի Ֆրանսիսկո Կոնստանտենը (Francisco Constantin), ով այդ ժամանակ բոլորովին մերկ է եղել, արթնացել է, որպեսզի կերակրի երեխային։ Չպարզված պատճառով կինը նրան սատանայի տեղ է դրել և ճչացել է։ Քաշքշուք է սկսվել Կոնստանտենի հարսի և փեսայի՝ Էվրիդիսի (Eurydice) և Բենժամեն Կավայի (Benjamin Kawa) միջև, որի արդյունքում «սատանան» ոտքի շրջանում վերք է ստացել։ Տղամարդում դուրս են հանել բնակարանից, իսկ երբ նա փորձել է կրկին ներս մտնել, բնակարանի խաւոճապահար բնակիչները փորձել են երեխաների հետ փրկվել՝ պատուհանից դուրս ցատկելով։

Արդյունքում նրանք բոլորն են վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլորից շատ է տուժել չորս ամսական երեխան։ Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց նա մահացել է։

Մյուս վարկածի համաձայն, Կոնստանտենը դանակով սենյակ է մտել և սպառնացել այնտեղ գտնվողներին՝ ստիպելով նրանց դուրս ցատկել պատուհանից։ Որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ «ցատկորդները» ոգեկանչման սեանս են անցկացրել, և հենց դա է եղել նրանց խուճապի պատճառը։

Հետաքննություն է տարվում Կոնստանտենի, նրա կնոջ և Բենժամենի նկատմամբ։ Դատախազությունը պահանջել է կալանքի առնել երկու տղամարդկանց։

Դատախազ Միշել Դեպլանը (Michel Desplan) մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բնակարանում գտնվել են կրոնական գրքեր, «սակայն որևէ զարմանալի բան չկա, քանի որ դա ավետարանչական ընտանիք է»։ Հալյուցինածին  միջոցներ բնակարանում չի հայտնաբերվել։ Քննությունը շարունակվում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։