486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը 10 վերականգնված ֆիլմերի թվային օրինակները փոխանցել է ԱՄՆ-ին
15:55
22 Հոկտեմբերի 2010

Ռուսաստանն ամերիկյան տասը կինոժապավեն է փոխանցել ԱՄՆ-ին: Փոխանցման հանդիսավոր արարողությունն անցել է հինգշաբթի Կոնգրեսի գրադարանում՝ գրադարանային համագործակցության ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում:

Ամերիկյան կողմին փոխանցած տեսանյութերը  լիարժեք վերականգնման ընթացակարգ են անցել և ձայնագրվել կոշտ սկավառակների վրա: Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխացել «Արաբը», «Կանյոնի կանչը», «Հիմարների կիրճը», «Օրեր կրկեսում», «Քանանի նվաճումը», «Հավերժական պայքարը», «Ժպտացեք», «Քանդվածք», «Հսկաների հովիտը» և «Դուք հաշվառված եք» կինոժապավենները:

Դրանց թվում են համր և ավելի վաղ շրջանի ձայնային կինոյի այնպիսի վարպետների աշխատանքները, ինչպիսիք են Ջեյմս Կրուզը, Ռեքս Ինգրեմը, Ջորջ Ֆիտցմորիսը և Վիկտոր Ֆլեմինգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արարողությանը մասնակցել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը և Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Վիլինգտոնը, ինչպես նաև  Պետֆիլմֆոնդի և Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանի  ղեկավարներ Նիկոլայ Բորոդաչովն ու Ալեքսանդր Վերշինինը:

Կոժինն ու Բլինգտոնը ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջորջ Բուշի  կարգադրությամբ 2007թ.-ին ստեղծված գրադարանային համագործակցության ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահներն են:

Բիլինգտոնը երախտագիտություն է հայտնել ռուսներին, որ պահպանել և վերականգնել են ԱՄՆ-ում կորսված ֆիլմերը:

«Մենք հուսով ենք, որ այդ 10 ֆիլմերը ԱՄՆ-ում կորսված ժապավենների վերադարձման գործընթացի սկիզբը կդառնան: Ըստ մեր կանխատեսումների, համր և ավելի վաղ շրջանի ձայնային կինոյի մինչև 200 ամերիկյան կինոժապավեններ կարող են պահպանված լինել (ռուսական) արխիվներում»,- ասաց Բիլինգտոնը:

Նա նաև համագործակցության զարգացման հույս հայտնեց գրադարանային համագործակցության աշխատանքային խմբի շրջանակներում:

Կոժինն իր հերթին երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի գրադարանի ներկայացուցիչներին՝ Ելցինի անվան նախագահական գրադարանի ստեղծմանն օգնելու համար:

«Կոնգրեսի գրադարանն ակտիվորեն օգնել է մեզ նախագահական գրադարանի նախագիծ ստեղծելու գործում: Եվ այսօր արդեն մենք ենք նրան օգնում: Բոլոր այս ֆիլմերը 1920-ական թվականներին ԽՍՀՄ-ում վարձույթով են եղել: Մի քանի ժապավեններում նույնիսկ ռուսական ենթավերնագրերն են պահպանվել: Վստահ եմ, որ այդ ժապավենները պահանջված են ԱՄՆ-ում և մեծ հետաքրքրություն կառաջացնեն»,- ասաց նախագահի գործերի կառավարիչը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: