484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի աղբահավաքը դատարանի միջոցով քաղաքային իշխանություններից ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ է պահանջել ճկույթը վնասելու համար
15:05
22 Հոկտեմբերի 2010

Բրիտանիայի Քինգսթոն-ըփոն-Հալ քաղաքի իշխանություններն ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 50 հազար դոլար) փոխհատուցում կվճարեն քաղաքի աղբահավաքներից մեկին, ով քաղաքային այգու մաքրման ժամանակ վնասել է ձեռքի ճկույթը: Աղբահավաքն այդ գումարը պահանջել է այն պատճառով, որ իշխանությունները նրան համապատասխան ձեռնոցներ չեն տրամադրել, ուրբաթ հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը:

2006 թ.-ին Սթիվն Թրելֆոլը (Steven Threlfall), կարգի բերելով քաղաքի այգիներից մեկը, վնասել էր ձախ ձեռքի ճկույթը՝ դիպչելով աղբի տոպրակից դուրս ցցված ինչ-որ սուր առարկայի: Վերքն այնքան մեծ էր, որ բժիշկները ստիպված էին կար դնել, և Թրելֆոլը որոշել էր դիմել դատարան՝ հայտարարելով, որ գործատուներն իրեն  չափազանց բարակ ձեռնոցներ են տրամադրել, որոնք հարմար են այգում աշխատելու համար, սակայն բացարձակ չեն համապատասխանում ապակի հավաքելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատարանը երկու անգամ տուժած աղբահավաքի պահանջներն անհիմն է ճանաչել, սակայն երրորդ անգամ նրա բողոքը, այնուամենայնիվ, բավարարվել է:

Դատարանի վճիռի համաձայն՝ քաղաքային իշխանությունները պարտավոր են Թրելֆոլին անհապաղ վճարել 30 հազար ֆունտ ստեռլինգ դատական ծախսերի համար, ինչպես նաև երեք հազար ֆունտ ստեռլինգ՝ վնասի համար: Վճարման ամբողջական գումարը կորոշվի ավելի ուշ՝ եզրափակիչ դատական լսումների ժամանակ: Բրիտանական ԶԼՄ-ների կարծիքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպված կլինեն նվազագույնը 100 հազար ֆունտ ստեռլինգի «ծախսի տակ ընկնել»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: