478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԲԱԱ բասկետբոլիստ Վույաչիչը հայտարարել է Շարապովայի հետ նշանադրության մասին
13:46
22 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (ԲԱԱ) բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը հայտարարել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ նշանադրության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՊ-ին։

«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի սլովենացի խաղացողը և աշխարհի նախկին ռակետը հանդիպում են մոտ մեկ տարի։ Շարապովան որևէ կերպ չի մեկնաբանել իր անձնական կյանքը, բայց «Ռոլան Գարոս 2010»-ին հաստատել է իր հարաբերությունները Վույաչիչի հետ։

«Մենք նշանված ենք, և երկուսս էլ շատ երջանիկ ենք»,- հինգշաբթի «Գոլդեն Սթեյթի» հետ ԲԲԱ-ի նախասեզոնային խաղից հետո հայտնեց Վույաչիչը։

Շարապովայի գործակալը նույնպես հաստատել է նշանադրության մասին ԱՊ լուրը։ Հարսանիքի ամսաթիվը, բասկետբոլիստի խոսքերով, առայժմ որոշված չէ։

Վույաչիչը պատմեց, որ Շարապովային առաջարկություն է արել իրենց ծանոթության միամյակին։ «Հնարավոր է, որ սա հնաոճ է, բայց ես ջենթլմենի պես էի ցանկանում վարվել»,- ասաց «Լեյքերսի» խաղացողը։

Վույաչիչը, ով հաջորդ տարվա մարտին 27 տարեկան կդառնա, ԲԲԱ-ում հանդես է գալիս 2004-05 խաղաշրջանից՝ լոսանջալեսյան ակումբի հետ կրկնակի հաղթանակ տանելով։ Շարապովան հաջորդ գարնանը 24 տարեկան կդառնա, նրա վերելքը պրոֆեսիոնալ սպորտում նույնպես սկսվել է 2004 թվականին, երբ թենիսիստուհին հաղթել է Ուիմբլդոնյան մրցաշարում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։