483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելցի գրոսմայստերը կփորձի համաշխարհային ռեկորդ սահմանել շախմատի միաժամանակյա խաղում
10:51
21 Հոկտեմբերի 2010

Իսրայելցի գրոսմայստերը կփորձի իրանցի խաղընկերոջից խլել շախմատի միաժամանակյա խաղի համաշխարհային ռեկորդը և հանուն դրա հինգշաբթի և ուրբաթ օրերին կխաղա ավելի քան 500 հակառակորդի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։

Իրանցի Մորտեզ Մահջուբից առաջ անցնելու և Գինեսի ռեկորդների գրքում իր անունը գրելու համար 30-ամյա ուկրաինացի Ալիկ Գերշոնուն պետք է նվազագույնը 80 տոկոս մրցախաղերում հաղթանակ տանի, ընդ որում գործող իրավունքների համաձայն, նրա բոլոր հակառակորդները պետք է Իսրայելի Շախմատի ֆեդերացիայի գրանցված անդամ լինեն։

Միաժամանակյա խաղը կսկսվի հինգշաբթի Թել Ավիվի կենտրոնական հրապարակում, և ինչպես սպասվում է, կավարտվի միայն ուրբաթ առավոտյան։

Ժամանակակից Իսրայելի կյանքում նախկին ԽՍՀՄ-ականների դերն ու նշանակությունը ցուցադրել ցանկացող «Սոհնութ» հրեական գործակալությունը գործողության կազմակերպիչն է: Սա կիսով չափ պետական կազմակերպություն է, որը վերահսկում է հրեաների ներգաղթի և սփյուռքի հետ կապված հարցերը։

«Ալիան (որը նշանակում է «վերադարձ դեպի վեր՝ Իսրայել») ամրապնդել է իսրայելական հանրությունը և նպաստել  երկրի զարգացմանը բոլոր ոլորտներում ՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ, և ի վերջո՝ սպորտ»,- այս կապակցությամբ ասել է նախկին խորհրդային այլախոհ, «Սոհնութ»-ի ղեկավար Նատան Շչարանսկին։

Ռեկորդին հավակնող Ալիկ Գերշոնը ծնվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում: Սկսել է շախմատ խաղալ երկու տարեկանում և հինգ տարեկանում մրցումների է մասնակցել: 1990 թվականին տեղափոխվել է Իսրայել, որտեղ չեմպիոն է դարձել երիտասարդների շրջանում, այնուհետև 1994 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությանը և 2000-ին՝ մեծահասակների շրջանում անցկացվող ազգային առաջնությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: