478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի լավագույն քաղաք է ճանաչվել Ֆլորենցիան
14:13
15 Հոկտեմբերի 2010

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքը ճանաչվել է Եվրոպայի լավագույն քաղաք՝ արժանանալով 2010 թ.-ի Readers' Choice Awards մրցանակի, որն ավանդաբար շնորհվում է Conde Nast Traveler ամսագրի կողմից, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իտալիայի մայրաքաղաքը զբաղեցրել է երկրորդ տեղը Եվրոպայի լավագույն քաղաքների վարկանիշում: Երրորդ տեղն է զբաղեցրել Բարսելոնան:

1988 թ.-ից սկսած Conde Nast Traveler տուրիստական ամսագրի ընթերցողները մասնակցում են ամսագրի կայքում կազմակերպվող հարցմանը՝ ընտրելով տարբեր աշխարհագրական գոտիներում գտնվող լավագույն հյուրանոցներն ու հանգստյան վայրերը: Հարցման ընթացքում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են հյուրանոցների դիզայնը, մատուցվող ծառայությունները, խոհանոցը, դիրքը, համարների հարմարավետությունը: 2010 թ.-ի քվեարկությանն ավելի քան 25 հազար ընթերցող է մասնակցել:

ԱՄՆ-ի քաղաքների թվում հաղթող է ճանաչվել Սան-Ֆրանցիսկո քաղաքը: Իսկ ասիական լավագույն քաղաք է ճանաչվել Բանգկոկը: «Նոր Աշխարհի երկրների լավագույն քաղաք» անվանակարգում առաջին երկու տեղերը զբաղեցրել են կանադական Վանկուվերն ու Քվեբեկը:

Հյուսիսային Եվրոպայի 2010 թ.-ի լավագույն հյուրանոց է ճանաչվել Բուդապեշտում գտնվող Four Seasons Gresham Palace-ը: Լոնդոնում գտնվող Milestone Hotel-ը հաղթել է Բրիտանական կղզիների հյուրանոցների շրջանում: Դոմինիկյան հանրապետությունում գտնվող Las Terrenas քաղաքի Peninsula House բուտիկ-հյուրանոցը ճանաչվել է լավագույնը Կարիբյան կղզիների և Ատլանտիկայի հյուրանոցների շրջանում: Լուիսվիլում գտնվող Museum Hotel-ը զբաղեցրել է առաջին տեղը ԱՄՆ-ի հյուրանոցների շրջանում: Դուբայի Park Hyatt-ը ճանաչվել է լավագույնը Մերձավոր Արևելքում:

Թայլանդի Չիանգ Ռայ քաղաքում գտնվող «Four Seasons Tented Camp Golden Triangle» հինգ աստղանի համալիրը գլխավորել է ասիական հանգստավայրերի վարկանիշը: Իռլանդիայի Մայո կոմսությունում գտնվող Ashford Castle-ը ճանաչվել է առաջինը Եվրոպայի հանգստավայրերի շրջանում: Դուբայում գտնվող Burj Al Arab-ը հաղթել է Մերձավոր Արևելքի լավագույն հանգստավայրի անվանակարգում:

Աշխարհի լավագույն ավիաընկերություն է ճանաչվել Singapore Airlines-ը: Etihad Airways-ը (ԱՄԷ) և Emirates-ը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Հյուսիսային Ամերիկայի ավիաընկերությունների շրջանում լավագույնն է ճանաչվել Virgin America ավիաընկերությունը:

«Hertz» ընկերությունը զբաղեցրել է առաջին տեղը ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների շրջանում: «Disney» զբոսաշրջային ընկերությունը ճանաչվել է լավագույնը հսկա-նավերի շրջանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: