486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Չիլիում վթարային հանքահորից հանել են վերջին մարդուն
10:27
14 Հոկտեմբերի 2010

Չիլիում հանքահորում «ստորգետնյա գերության» մեջ մնացած 33 հանքափորներին ազատելուց հետո գետնի տակ մնացած վեց փրկարարներից վերջինը վեր է բարձրացվել, փրկարարական օպերացիան թևակոխել է եզրափակիչ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BBC-ին:

Սկզբում «Ֆենիքս» կապսուլայի օգնությամբ 700 մետր խորության վրա հանքափորների մոտ է իջել փրկարարներից մեկը՝ հանքափորներին հրահանգավորելու նպատակով: Այնուհետև հանքահոր են իջել ևս հինգ փրկարար:

Մեկ օրից ավել տևած օպերացիան անցել է առանց միջադեպերի:

Չիլիի Կոպյապո քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող հանքում հանքաշերտի փլուզումը տեղի էր ունեցել օգոստոսի 5-ին 700 մետր խորության վրա: «Ստորգետնյա գերության» մեջ էին մնացել 32 չիլիացի և մեկ բոլիվիացի:

Փրկարարական օպերացիայի ընթացքին հետևել են Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերը, հանքափորների մտերիմները, ինչպես նաև ավելի քան 1,5 հազար լրագրող: Չորեքշաբթի առավոտյան հանքահոր է ժամանել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով հանդիպել է բոլիվիացի հանքափոր Կառլոս Մամանիին:

Փրկարարական օպերացիան, որը լատինաամերիկյան ԶԼՄ-ներն արդեն «հերոսական» և «պատմական» են անվանել, մեկնարկել էր երեքշաբթի: Սկզբից «Ֆենիքսի» միջոցով հանքափորների մոտ է իջել մի փրկարար: Ենթադրվում էր, որ նա կստուգի ողջ համակարգն ու կբարձրանա վերև: Սակայն փրկարարական օպերացիան այլ ընթացք է ստացել, փրկարարը հրահանգավորել էր հանքափորներին, և որոշում էր ընդունվել վեր բարձրացնել Ավալոսին:

Երկրորդը վերև է բարձրացվել Մարիո Սեպուլվեդան, ով, հայտնվելով վերևում, գրկախառնվել էր կնոջ, այնուհետև նախագահ Պինյերայի հետ: Վերև բարձրացված հանքափորների առաջին տասնյակում էին նաև ամենաերիտասարդ և ամենատարեց հանքափորները՝ 19-ամյա Ջիմի Սանչեսն ու 63-ամյա Մարիո Գոմեսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: