485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը 2011 թվականից աֆղանական թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն է սկսում
12:46
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության վարչությունը (ԹՀՎ) 2011 թվականից Աֆղանստանում թրմանյութերի դիմակայության նոր ռազմավարության մշակում է սկսում, որը դրանց արտադրության դեմ պայքար է նախատեսում բոլոր փուլերում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԹՀՎ գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը։

ՄԱԿ-ի տվյալներով, Աֆղանստանում արտադրվում է աշխարհում օփիումից ստացվող ողջ հերոինի 90 տոկոսը։ Միաժամանակ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում հերոինի օգտագործմամբ՝ ռուս թմրամոլներին բաժին է ընկնում աշխարհում արտադրվող հերոինի 21 տոկոսը։ Աֆղանստանն առաջատար է նաև հաշիշի արտադրությամբ՝ ամեն տարի միջազգային սև շուկա մատակարարելով կանեփից ստացվող այս թմրանյութի 1,5-3,5 հազար տոննա։ Ռուս թմրամոլների կողմիվ աֆղանական հերոինի օգտագործման ծավալը տարեկան կազմում է 75-80 հազար տոննա, իսկ ամեն տարի թմրամիջոցներից մահանում է 30-40 ռուս։

«Այժմ պետք է նոր ռազմավարություն մշակել՝ սկսած 2011 թվականից։ Ես պատրաստվում եմ զբաղվել դրանով։ Պետք է համապարփակ մի ռազմավարություն, որն ակտիվ գործողություններ կնախատեսի բոլոր փուլերում՝ աճեցումից մինչև ցանքի ոչնչացում։ Ռազմավարության շրջանակներում անհրաժեշտ է այլընտրանքային խթաններ ստեղծել կակաչի աճեցմամբ զբաղվող գյուղացիների համար, այս կարգի մարդկանց վերականգնման սոցիալական ծրագրեր ստեղծել»,- ասել է Ֆեդոտովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Համակարգում է պետք Կենտրոնական Ասիայի տարբեր երկրների միջև, նրա սահմաններից դուրս, և դրան ուղղված ջանքեր են պետք թմրամիջոցների պահանջակի նվազեցման նպատակով։ Երբ հաջողվի միավորել գործունեությունը բոլոր ուղղություններով, ապա հնարավոր կլինի ավելի շոշափելի արդյունքների հասնել»,- ընդգծել է ՄԱԿ-ի թրմամիջոցների դեմ պայքարի վարչության ղեկավարը։

Ըստ նրա, ներկայում Աֆղանստանում արտադրվող հերոինն ու այլ թմրամիջոցներն իրացվում են երեք հիմնական երթուղիներով՝ մոտ 40 տոկոսը գնում է Իրանով, 30 տոկոսը՝ Տաջիկստանով Ռուսաստան և ևս 30 տոկոսը՝ Պակիստանով Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Նա նշել է, որ Ռուսաստանով անցնող հերոինի զգալի մասը մնում է Ռուսաստանում և օգտագործվում ռուս թմրամոլների կողմից։ «Աֆղանական օփիումատների, հիմնականում, հերոինի մատակարարումներն ավելացնում են Ռուսաստանում դրանց օգտագործման մակարդակը, այդ պատճառով էլ հերոինի որոշակի մասը գնում է այլ երկրներ»,- ասաց Յուրի Ֆեդոտովը։

ՄԱԿ-ի ԹՀՎ ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում մտադիր է այցելել ինչպես Աֆղանստան, այնպես էլ սահմանակից երկրներ՝ Տաջիկստան, Պակիստան, Իրան պարզելու համար, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ իրականացնել թմրանյութերի դեմ ուղղված ծրագրերը, որոնք գործում են այնտեղ ՄԱԿ-ի աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։