478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ահմադինեժադը Հռոմի Պապին ուղղված նամակում ողջունել է Ղուրանի պղծման անընդունելիությունը
10:38
07 Հոկտեմբերի 2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է ուղղել Հռոմի Բենեդիկտոս XVI Պապին, որում ողջունել է հովվապետի դիրքորոշումը՝ Ղուրանի գրքերի ոչնչացման անընդունելիության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը։

Քրիստոնյա երկու քահանաներ սեպտեմբերի 11-ին ամերիկյան Նեշվիլ քաղաքից ոչ հեռու իրենց բակում Ղուրանի մեկական օրինակ են այրել։ Մահմեդականների Սուրբ գիրքը պղծվել է նաև Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 11-ին սգո արարողություններ են անցկացվել 2001 թվականի ահաբեկչական ակտերի զոհերի հիշատակին։ Ցուցարարներից մեկը մի քանի էջ է պատռել Ղուրանից և այրել դրանք, իսկ մյուսն անվայել ժեստեր է կատարել գրքից պատռած էջերով։

Ահմադինեժադն ընդգծել է, որ աբրահամյան կրոնների ներկայացուցիչների միջև մշտական երկխոսությունն ու փոխադարձ շփումներն անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում հակամարտությունների կանխման համար։ Իր նամակի վերջում Իսլամական հանրապետության ղեկավարն աղոթել է Բենեդիկտոս Պապի առողջության համար՝ ի բարօրություն նրա բոլոր նախաձեռնությունների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։