486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Շախմատի օլիմպիադայի ոսկու համար պայքարելու են Ռուսաստանը, Հայաստանը և Ուկրաինան. փորձագետ
16:30
18 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Շախմատի օլիմպիադայի հաղթանակի գլխավոր հավակնորդներն են Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի տղամարդկանց թիմերը, «ՌԻԱ Նովոստիին» ասաց Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Սմագինը։

«Տղամարդկանց Օլիմպիադայի ֆավորիտների շրջանակը բավականին նեղ է, և ես դրանց կդասեմ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներին, -ասաց Սմագինը։ - Մեդալի համար կարող է պայքարի դուրս գալ նաև Ադրբեջանը, բայց առանց այնպիսի ուժեղ խաղացողի, ինչպես Վուգար Հաշիմովն է, ով չի ներառվել թիմում, այն բավականին հասարակ տեսք ունի։ Առանձին անակնկալներ կարելի է սպասել նաև Չինաստանից և ԱՄՆ-ից»։

Սեպտեմբերի 19-ին Խանտիմանսիյսկում մեկնարկող Օլիմպիադայում Ռուսաստանի հավաքականի կողմից ելույթ կունենան աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը և Վլադիմիր Մալախովը։

Գործակալության թղթակիցը, մեկնաբանելով նախորդ Օլիմպիադաներում ռուսների անհաջողությունները, նշեց, որ «մեր հավաքականում միշտ ուժեղ խաղացողներ են եղել, թիմ եղել է, բայց այն որոշ առումով իրեն լքաված է զգացել»։

«Չկար այն զգացումը, որ Ռուսաստանի հավաքականով ինչ-որ մեկը լրջորեն զբաղվում է»,- պարզաբանեց Սմագինը։ - Չի եղել այն հասկացողությունը, որ պրոֆեսիոնալ շախմատում հաղթանակը մեծ ջանքեր է պահանջում և դրա համար պետք է անել հնարավորինը։ Այժմ ճիշտ ուղղությամբ առաջին քայլերն արվել են, բայց մոտեցումն ամեն դեպքում պետք է փոքր ինչ այլ լինի»։

Փորձագետը կարծում է, որ Կարյակինի մուտքը հավաքական, ով մեկ տարի առաջ ուկրաինական քաղաքացիությունը փոխել է՝ ընդունելով ռուսականը, «գրագետ խաղի տեսակետից կայունացնում է թիմը»։ Մալախովը որպես պահեստային խաղացող «պետք եկած պահին պայքարելու ունակության հաշվին կարող է թիմում ագրեսիվություն ավելացնել»։ 

«Եթե գնահատենք առաջնություն ռուսների հաղթելու հնարավորությունները, ապա ես մեր հավաքականին 50 տոկոս կտամ, - եզրափակեց Սմագինը։ - Իսկ մնացածը կբաժանեմ Հայաստանի (30 տոկոս) և Ուկրաինայի (20 տոկոս) թիմերի միջև»։

Վերջին երկու Օլիմպիադաների ժամանակ (2006, 2008թթ.) ոսկե մեդալները նվաճել են Հայաստանի շախմատիստները, այն դեպքում, երբ ռուսները մրցանակային եռյակ չեն մտել։ Այդուհանդերձ, ռուս  շախմատիստները 12 անգամ անընդմեջ հաղթել են Օլիմպիադայում՝ 1980 և 2002 թվականների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: