478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Բենեդիկտոս XVI Պապը կոչ է արել շեշտադրել Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիների նմանությունը
10:49
18 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բենեդիկտոս XVI Հռոմի Պապն ուրբաթ Մեծ Բրիտանիայում հասարակության առջև ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է Հռոմեակաթոլիկ և Անգլիկան եկեղեցին միաբանող և ոչ անջատող գործոնի վրա ուշադրությունը սևեռելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բի Բի Սի հեռուստառադիոընկերությանը։

Ուրբաթ Պապը Լամբեթի դղյակում հանդիպել է Անգլիայի Եկեղեցու ղեկավար Քենթերբերի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսին և համոզմունք հայտնել, որ, չնայած մի շարք տարաձայնություններին, անհրաժեշտ է շեշտադրում կատարել երկու եկեղեցիների «խորը բարեկամության» վրա։

Հռոմի Պապի՝ անգլիկան արքեպիսկոպոսի նստավայր կատարած առաջին այցը, ինչպես նշում է գործակալությունը, վերջին 40 տարվա ընթացքում քրիստոնեության երկու ճյուղերի հնարավոր վերամիավորման հարցերին նվիրված հանդիպումների թվում կարևորագույն իրադարձություններից մեկն է։  

Միաժամանակ խոշոր տարաձայնություններն այնուամենայնիվ մնում են։ Այսպես, Վատիկանը հայտարարում է այն մասին, որ կանանց ձեռնադրումը որպես քահանա, ինչը չի արգելվում Անգլիկան Եկեղեցու կողմից, «կանոնական ծանր հանցագործություն» է։ Մյուս կողմից, անգլիկան հասարակությունը քննադատում է Հռոմեակաթոլիկ եկեղեցուն իր հոգևոր ծառայողների շարքերում մանկապղծության բազմաթիվ դեպքերի համար, ինչպես նաև արհեստական վիժեցման, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց և պահպանակներից օգտվելուց հրաժարվելու վերաբերյալ տարվող քաղաքականության համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։