481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պետք է կրկնապատկի ջանքերը Հրանտ Դինքի սպանության մեղավորներին պատժելու համար. «Human Rights Watch»
15:56
16 Սեպտեմբերի 2010

Թուրքիան պետք է կրկնապատկի ջանքերը՝ պատժելու համար այն անձանց, ովքեր մեղավոր են ստամբուլյան «Ակոս»  թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, ասվում է «Human Rights Watch»-ի հայտարարության մեջ՝ կապված Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հետ, որն ընդունվել է 2010թ.-ի սեպտեմբերի 14-ին:

Եվրոպական դատարանը որոշեց, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկեր Դինքի պաշտպանության համար, սակայն չի արել դա: Բացի այդ, որոշման համաձայն՝ Թուրքիայում խափանվել է 2007թ.-ի հունվարին կատարված սպանության արդյունավետ հետաքննության անցկացման գործընթացը: Միաժամանակ դատարանը Թուրքիային պարտադրել է լրագրողի ընտանիքին փոխահատուցում վճարել՝ 150 հազար եվրոյի չափով:
 
Հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի գծով «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Էմմա Սինկլեր-Վեբը հայտարարել է, որ Եվրոպական դատարանի որոշումը չպետք է մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ջանքերին վերջ դնի:

«Այսօր Թուրքիան միանշանակ պարտավոր է վերսկսել հետաքննությունը և պատժել ավելի շատ մարդկանց, ոչ թե միայն նրանց, ովքեր տվյալ պահին դատավարության մեջ են գտնվում»,- հայտարարեց Սինկլեր-Վեբը:

Եվրոպական դատարանը նաև փաստեց, որ թուրքական իշխանությունները սահմանափակել են Դինքի՝ խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև չեն կարողացել նրա կյանքի պաշտպանությունն ապահովել՝ չնայած հետախուզության  բազմաթիվ մանրամասն այն զեկույցներին այն մասին, որ ծրագրվում է լրագրողի սպանությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Անկարան Եվրոպական դատարանի որոշման հետ կապված բողոք չի ներակայացնի և կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը որոշումը կատարելու և հետագայում նման խախտումները կանխելու համար:

Այդ կապակցությամբ Սինկլեր-Վեբը նշեց, որ Թուրքիայի պատասխանը դրական քայլ է: «Եթե Անկարան լրջորեն մտադիր է կատարել դատարանի որոշումը, ապա նա պետք է դնի խոսքի ազատության ոլորտում առկա խտրականություններին՝ ազատությունն ու պաշտպանությունը սահմանափակող օրենքներից հրաժարվելու ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը:

«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։

Դինքը հայտնի էր 1915-1923 թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր կտրուկ հոդվածներով։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: