486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական դատարանը սկսել է քննել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետևանքների հետ կապված գործեր
18:59
15 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսեց «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի», ինչպես նաև «Սարգսյանն Ադրբեջանի դեմ» գործերով լսումները:

ՄԻԵԴ-ում քննվող երկու գանգատներն էլ առնչվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես, հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների հետ: Ըստ էության, սա նման առաջին դեպքն է: ՄԻԵԴ-ը նմանօրինակ հարյուրավոր գանգատներ է ստացել, սակայն ըստ էության, քննության է առել հիշյալ երկու գործերը: ՄԻԵԴ Մեծ պալատին գործերը փոխանցվել են 2010 թվականի մարտի 9-ին և 11-ին, սակայն երկուսի դեպքում էլ հանրային լսումները նշանակվել են նույն օրը:

Ադրբեջանցի դիմումատուները, թվով 7 հոգի, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա, և այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար:

Ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատում ապավինել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածին (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածին (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), և 14-րդ հոդվածին (խտրականության արգելում):

Դատավարության ժամանակ Եվրադատարանում Մարդու իրավունքների հարցով Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու նրան հարակից տարածքները վերահսկողության և Հայաստանի իրավասության ներքո  չեն գտնվում:

Դատարանում ունեցած ելույթում Գևորգ Կոստանյանը, վկայակոչելով ԼՂՀ-ի` օրենքի պահանջներին համաձայն ու ժողովրդի կամարտահայտության հիման վրա անկախության հռչակման փաստը, դատարանին հայտնեց, որ ԼՂՀ-ում և նրա հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները, իսկ Հայաստանն այնտեղ որևէ իշխանություն չի իրականացնում:

ՄԻԵԴ Նիդերլանդացի դատավորի զարմանքը` այդ դեպքում ինչու է հրադադարի պայմանագիրը եռակողմ, եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ և նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչու է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կքնվել:
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ընթացքում նշված հարցն ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը:

Միաժամանակ ՄԻԵԴ իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան ադրբեջանցիներից հետարքրվեց, թե արդյո՞ք նրանք իրենց տները վերադառնալու խնդրանքով «դիմել են արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին», սակայն այսպես էլ վերջնական պատասխան չստացավ:

Մեծ պալատի լսումները նախագահող ֆրանսիացի Ժան պոլ Կոստան հարկ համարեց զգուշացնել ադրբեջանական պատվիրակությանը` հորդորելով, որ դատավորների հարցերին պատասխանեն ըստ էության և չկրկնեն այն, ինչ արդեն հայտնել են դատարանին:

Միաժամանակ ադրբեջանական պատվիրակությունը, որը գրեթե լիովին ներկայացված է արտասահմանյան փորձագետներով՝ բացառությամբ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի, ոչ լիարժեք է տիարպետում այդ երկրի օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությանը:

Այսպես, Ադրբեջանի ներկայացուցիչները չկարողացան պատասխանել ՄԻԵԴ  դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին, թե որ թվականին է ընդունվել և ուժի մեջ մտել Ադրբեջանի Հողային օրենսգիրքը:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով» հիմնական ադրբեջանցի հայցվորը  չի մասնակցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տվյալ գործով լսումներին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Չիրագովները Փարիզից ոչ թե Ստրասբուրգ, այլ Դյուսելդորֆ են ուղևորվել:

Մյուս գործով դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին՝ վիճարկում է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:

Մինաս Սարգսյանը, վկայակոչելով Բաքվի և Ջուղայի հայկական գերեզմանատներն ավերելու փաստերը, ՄԻԵԴ-ում գանգատվել է նաև Ադրբեջանի գործադրած վանդալիզմից: Գյուլիստան գյուղից տեղահանված Մինաս Սարգսյանի գանգատում փաստարկվում է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել հենց էթնիկ հայերի դեմ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։