486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականները Շախմատի օլիմպիադայի մեկնարկային վարկանիշի առաջատարների թվում են
16:23
15 Սեպտեմբերի 2010

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Շախմատի աշխարիհ 39-րդ օլիմպիադայի մեկնարկային թիմային վարկանիշերի առաջատարների թվում են: Առաջնությունը կբացվի  սեպտեմբերի 19-ին Խանտիմանսիյսկում, հաղորդում է ChessPro-ն:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը գլխավորում է Լևոն Արոնյանը, գտնվում է 6-րդ տեղում՝ 2673,8 միջին վարկանիշով: Առաջատարների հնգյակում են՝ Ռուսաստանը (2748,6), Ուկրաինան (2721), Չինաստանը (2688), Հունգարիան (2679,8), Ադրբեջանը  (2676,4):

Բացի Արոնյանից (անհատական ռեյտինգը՝ 2783), թիմի կազմում են՝ Վլադիմիր Հակոբյանը (2691), Գաբրիել Սարգսյանը (2677), Արման Փաշիկյանը (2639), Ավետիք Գրիգորյանը (2579):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկակի օլիմպիական չեմպիոն է: Առաջին անգամ հայկական թիմն օլիմպիական չեմպիոն է դարձել 2006թ.-ին Թուրինում անցկացվող 37-րդ Օլիմպիադայում. Իսկ երկու տարի անց Դրեզդենում պաշտպանել է իր տիտղոսը:

Հայաստանի կանանց հավաքականի միջին ցուցանիշը 2328,8 է, այն գտնվում է 7-րդ հորիզոնականում: Թիմի կազմում են՝ Էլինա Դանիելյանը (2466), Լիլիթ Մկրտչյանը (2484), Լիլիթ Գալոյանը (2373), Նելլի Աղինյանը (2282), Անահիտ Խառատյանը (2039):

Կանանց թիմերի առաջին վարկանիշային տասնյակում են՝ Ռուսաստանը (2525,8), Ուկրաինան (2487,4), Չինաստանը (2478,6), Վրաստանը (2464,6), ԱՄՆ-ն (2388,6):

Խանտիմանսիյսկում անցկացվող Շախմատի աշխարհի 39-րդ օլիմպիադայում ակնկալվում է ողջ պատմության ընթացքում  մասնակիցների առավել մեծ քանակ՝ 158 երկրներից և տարածաշրջաններից 13000 շախմատիստներ  (158 տղամարդկանց և 119 կանանց թիմեր):

Տղամարդկանց և կանանց մրցախաղերն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: Բոլոր թիմերի կազմում են՝ 4 հիմնական խաղացողներ և 1 պահեստային: Խաղի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը:

Օլիմպիադայի կազմակերպիչները մասնակիցների և հանդիսատեսի համար մի շարք անակնկալներ են պատրաստում: Ահա մի քանի մանրամասներ՝ պատմության մեջ առաջին անգամ օլիմպիադայում գլխավոր դատավորը կլինի կին: Հաղթողի համար կպատրաստվի ոչ միայն պատվանդան, այլ մի ամբողջ գահ: Իսկ հանդիսատեսի համար ավտոմատ շարժվող ամբիոն է պատրաստվում: Համաշխարհային շախմատի 39-րդ օլիմպիադան կմեկնաբանի սուպեր համակարգիչ BlueGene-ը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: