486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայում նշում են Ագաթա Քրիստիի ծննդյան 120-ամյակը
12:49
15 Սեպտեմբերի 2010

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայում կնշեն գրականության պատմության մեջ դետեկտիվների հայտնի հեղինակ, անգլիացի գրող Ագաթա Քրիստիի ծննդյան 120-ամյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

BBC-ն հոբելյանի առթիվ հրապարակում է գրողի մասնակցությամբ ռադիո և հեռուստածրագրերի հավաքածուն, Քրիստիի ստեղծագործական կյանքն ուսումնասիրողները շրջագայություններ են կազմակերպում այն վայրերով, որտեղ եղել է Քրիստին, իսկ անգլուհու երկրպագուներն այցելում են Քրիստիի ծննդավայր՝ Բրիտանիայի հարավ-արևելքում գտնվող Տորկի քաղաք՝ շքեղ հրավառություն դիտելու նպատակով:

Քրիստիի երկրպագուները հոբելյանական տարեթիվը նշում են ողջ 2010 թվականի ընթացքում. կազմակերպվում են բեմադրություններ, ծաղկային ցուցահանդեսներ, «ա-լյա Քրիստի» թեյի երեկոներ, ինչպես նաև կազմակերպվում են աշխարհահռչակ ստեղծագործությունների ընթերցումներ:

Ողջ երկրով մեկ շրջագայություններ են կազմակերպվում այն վայրերով, որտեղ եղել է ինչպես Քրիստին, այնպես էլ նրա գրքերի հերոսները, կազմակերպվում են  առեղծված-շրջագայություններ և դետեկտիվ-շրջագայություններ:

Չնայած այն փաստին, որ գրողը ծնվել է Տորկի ծովափնյա քաղաքում, «Քրիստիի հետքերով» ամենազանգվածային շրջագայությունները կկազմակերպվեն Լոնդոնում: Սեպտեմբերի 19-ին բրիտանուհու ստեղծագործական կյանքի փորձագետ և «Ագաթա Քրիստիի գաղտնի գրառումները» գրքի հեղինակ Ջոն Քարանը շրջագայություն կկազմակերպի Լոնդոնի այն վայրերով, որոնք կապված են հայտնի բրիտանուհու հետ:

Լոնդոնում է ապրել է ոչ միայն Էրքյուլ Պուարոն, Քրիստին ինքը եկել է Լոնդոն 1918 թ.-ին և սկզբից բնակվել է Քենսինգթոն բնակավայրում, այնուհետև տեղափոխվել է Չելսի: Կազմակերպիչների խոսքերով՝ շրջագայության տոմսերը վաճառվել են մի քանի ամիս առաջ:

Բացի այդ, BBC հեռուստառադիոկորպորացիան Քրիստիի ծննդյան 120-ամյակին նվիրված միանգամից մի քանի նախագիծ է պատրաստում: Հոբելյանի առթիվ BBC-ին իր պաշտոնական կայքում կհրապարակի փոքրիկ արխիվ գրողի և գրողի մասին պատմող ռադիոմեկնաբանություններով, ձայնա և տեսահարցազրույցներով, այդ թվում նաև «Ինչպես գրել բեսթսելլեր»  թեմայով հեղինակի մտորումները:

Այդ օրերին BBC-ի Radio 4 ռադիոկայանի եթերում կհնչեն Քրիստիի 12 պատմություննների հերոս Հարլի Քինի մասին պատմող Քրիստի ստեղծագործությունները:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։