484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իրաքի կառավարությունը հայտարարում է, որ չի կարողանում լուծել գործազրկության խնդիրը
18:03
11 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրաքի կառավարության տնտեսական խորհրդական Քամալ ալ-Բասրին շաբաթ օրը «ԱԼ-Ֆեյխա» հեռուստաալիքին հայտարարել է, որ իշխանությունները չեն կարող լուծել քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդիրը:

«Իրաքն այս պահին ի վիճակի չէ լուծել գործազրկության խնդիրը և առանց օտարերկրյա ներդրումների ներգրավման հաղթահարել տնտեսական աճի ճանապարհի վրա առկա խոչընդոտները», - ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքում գործազրկության մակարդակը, պաշտոնական տվյալներով, գնահատվում է 25-27 տոկոս, երկրում, սակայն, գոյություն ունի թաքնված գործազրկության բարձր աստիճան:

Ալ-Բասրիի խոսքերով՝ Իրաքի տնտեսությունը շատ խնդիրներից է տուժում, որոնց թվում են կապիտալի կուտակման ցածր մակարդակը, ինչը դժվարացնում է արտադրության թարմացումը: «Այստեղ օտարերկրյա ներդրումները կարող են մեզ օգնել, հասանելի դարձնել տեխնոլոգիական առաջընթացը», - ասել է ալ-Բասրին:

Սակայն 125 միլիարդ դոլարի պարտքը և երկրում տիրող անկայունությունը վախեցնում են օտարերկրյա ներդրողներին:

Ինչպես նշել է ալ-Բասրին, օտարերկրյա ներդրումների բացակայության և նախկին ռեժիմի քաղաքականության հետևանքով առաջացած ավերածությունների, շրջափակման և պատերազմների պայմաններում, Իրաքի առջև «նախկինի պես լրացուցիչ եկամուտների աղբյուրներ փնտրելու միջոցով արտաքին պարտքի խնդիրների լուծման երկար ճանապարհ է գոյացել»:

Նավթից ստացված եկամուտները կազմում են Իրաքի բյուջեի 95 տոկոսը: Այժմ երկրում օրական 2,4 միլիոն բարել նավթ է արտադրվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: