480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի անվտանգության ուժերը 2012թ.-ից հետո բանակ կկոչվեն. ԶԼՄ
11:37
09 Սեպտեմբերի 2010

2008թ.-ին Սերբիայից անկախացած Կոսովոյի պաշտպանության նախարար Ֆեհմի Մույոտան չորեքշաբթի հայտարարել է, որ Կոսովոյի անվտանգության ուժերը (ԿԱՈՒ) 2012թ.-ից հետո բանակ կկոչվեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կոսովոյի ռադիոյին և հեռուստատեսությանը (RTK):

Կոսովոյի պաշտպանության նախարարի խոսքերով՝ այս հարցի շուրջ որոշումը կընդունվի Եվրամիության հետ խորհրդակցություններից հետո:

«Որպես Կոսովոյի անվտանգության ուժերի քաղաքական ներկայացուցիչ՝ ես դրական ազդակներ եմ ստացել ԿԱՈՒ-ի ապագայի կապակցությամբ», - ասել է Մույոտան:

Կոսովոյի պաշտպանության նախարարի խոսքերով՝ ԿԱՈՒ-ն 2012 թ.-ի ընթացքում վերջնականապես կկազմավորվի և կհասնի օպերատիվ պատրաստության ամբողջական աստիճանի:

Կոսովոյի անվտանգության ուժերը փոխարինեցին 2008 թ.-ին կազմացրված Կոսովոյի պաշտպանության կորպուսին (ԿՊԿ), որը շուրջ 3,5 հազար մարդ էր ընդգրկում: ԿՊԿ-ի անձնակազմի մեծամասնությունը «Կոսովոյի ազատագրական բանակի» գրոհայիններ էին, որոնք պատերազմում էին հարավսլավական բանակի դեմ և 1998-1999 թթ.-ին էթնիկական զտումների էին ենթարկում ոչ ալբանական բնակչությանը:

ԿԱՈՒ-ի կազմում ներառված են 2,5 հազար գործող աշխատակիցներ և 800 պահեստայիններ: Անվտանգության ուժերը զինված են թեթև հրաձգային զենքով:

ԿԱՈՒ-ի անձնակազմը պետք է կազմավորվեր բազմազգության սկզբունքով: Սակայն այդ ուժերը գրեթե ամբողջովին բաղկացած են ալբանացիներից: Սերբիայի իշխանությունները և Կոսովոյի սերբիական համայնքի առաջնորդները կոչ են արել Կոսովոյի սերբերին չընդգրկվել ԿԱՈՒ-ի կազմի մեջ:

Կոսովոյի անվտանգության ուժերի ներկայացուցիչները պատրաստություն են անցնում ՆԱՏՕ-ի հրահանգիչների ղեկավարության ներքո:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ ԿԱՈՒ-ն «ոչ զինվորական, ամբողջովին կամավոր, բազմազգ, թեթև զինված անվտանգության ուժ է, որը գտնվում է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության տակ»:

Նշվում է, որ ԿԱՈՒ-ի խնդիրն է Կոսովոյում քաղաքացիական պաշտպանության օպերացիաներ իրականացնել, օգնություն ցուցաբերել քաղաքացիական իշխանություններին բնական արտակարգ իրավիճակների և այլ հրատապ պայմաններում:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244-րդ բանաձևը, որը կարգավորում է Կոսովոյում տիրող իրավիճակը 1998-1999 թթ.-ի հակամարտությունից հետո, երկրամասում տեղական զինված ուժերի ստեղծում չի նախատեսում:

Սերբիայի հարավային շրջանի ալբանական իշխանությունները 2008 թ.-ի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների աջակցությամբ Բելգրադից անկախություն հռչակեցին: Մինչ օրս ինքնահռչակ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի 192 անդամ-երկրներից 70-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: