477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Մեքսիկական ծոցում տեղի ունեցած միջադեպը խուճապի պատճառով կարող է նոր կորուստների պատճառ դառնալ
15:55
03 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկական ծոցի Mariner Energy ընկերության հարթակին տեղի ունեցած միջադեպը խուճապ է առաջացրել ԱՄՆ-ի Բրիթիշ Փեթրոլյում ընկերության հարթակում տեղի ունեցած խոշորագույն վթարից դեռևս չկազդուրված մարդկանց շրջանում, ինչը կարող է դանդաղեցնել նավթի հորատումը մերձափնյա ափերում:

Mariner Energy հարթակում հինգշաբթի հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է, բոլոր 13 բանվորները տարհանվել են: Վերջին տվյալներով, ոչ ոք չի տուժել և դեպի օվկիանոս նավթի արտահոսք չի եղել: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

«Սա ոչինչ է: Փոքրիկ մի բան՝ BP արտահոսքի համեմատ: Այնուամենայնիվ սա հերթական անհաջողությունն է»,- ասել է Oppenheimer & Co վերլուծաբան Ֆեյդել Հայթը` նոր հարձակումներ կանխատեսելով ԱՄՆ նավթարդյունավերության վրա, որը լճացման վիճակում է Բրիթիշ Փեթրոլյումի պլատֆորմում տեղի ունեցած վթարից հետո: Սկզբում ԶԼՄ-ներում հակասական լուրեր էին պտտվում, ընդ որում, դատելով ֆորումներից, ամերիկացիներն ավելի շատ հավատում էին բնապահպանական նոր աղետի «վատ լուրերին»:

Նորությունը ցնցեց տեղեկատվական դաշտը` հերթական վթարը տեղի ունեցավ Deepwater Horizon տխրահռչակ պլատֆորմից 200 մղոն դեպի արևմուտք: Ապրիլին տեղի ունեցած պայթյունին հետևեց 36-ժամանոց հրդեհ, 11 մարդ զոհվեց: Այնուհետև սկսված նավթի արտահոսքը կազմեց 4,9 միլիոն բարել: Մեքսիկական ծոցում տեղի ունեցած ապրիլյան պատահարը  վթարային խոշորագույն նավթի արտահոսքն էր ԱՄՆ-ում:

Նավթագործները, փորձելով զսպել ամերիկացիների խուճապը, պնդում են, թե ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 100 նմանատիպ պատահար է լինում:

«Սա (Mariner Energy-ի վթարը( սովորական արդյունաբերական միջադեպ է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած ձեռնարկությունում, որտեղ գազ և նավթ կա»,- հայտարարել է Hercules Offshore Inc նավթարդյունահանող օֆշորային ընկերության ղեկավար Ջիմ Նոեն:

Սակայն հերթական վթարը կարող է առիթ հանդիսանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար` BP պլատֆորմում ապրիլին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեքսիկական ծոցում նավթի հորատման արգելքի երկարացման վերաբերյալ:

«Այդ պայթյունը պակաս հավանական կդարձնի օֆշորային հորատման արգելքից հրաժարվելը»,- Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Energy Security Analysis ընկերության գլխավոր վերլուծաբան Ռիկ Մյուլլերի խոսքերը:

Միջանկյալ խորհրդարանական ընտրություններով զբաղված քաղաքական գործիչներն ակտիվ արձագանքեցին բնապահպանական հերթական աղետից վախեցած շարքային ամերիկացիների զգազմունքային պոռթկմանը: Եվ հանրապետականների, և դեմոկրատների ներկայացուցիչները օգտվեցին միջադեպից, որպեսզի արգելքի երկարացում պահանջեն:

Թեև Մեքսիկական ծոցում գործող ընկերություններն, ըստ Business Week-ի տվյալների, ապահովում են ԱՄՆ-ի նավթի պահանջարկի գրեթե մեկ երրորդը: Հորատման դադարեցումը ծոցի ջրերում գործազուրկ դարձրեց ավելի քան 23 հազար ամերիկացիների:

Հորատման ժամանակավոր դադարեցումը վերջին անգամ սահմանվել է մինչև 2010 թվականի նեյոմբերի 30-ը: Առաջին անգամ ԱՄՆ նախագահը Մեքսիկական ծոցում հորատման և հանքավայրերի մշակման նոր արտոնագրեերի հանձնման արգելք է մտցրել, նավթարդյունահանող ընկերությունների փուլը բողոքարկել է այդ որոշումը Նոր Օրլեանի դատարանում: ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր հերթին բողոքարկել է վճիռը դաշնային վերաքննիչ դատարանում:

 «Դադարն անհրաժեշտ է, որպեսզի նավթային և գազային ընկերությունները նախևառաջ խորության վրա հորատման հետ կապված անվտանգության անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն ռիսկի նվազեցման համար և պատրաստ լինեն պայթյունների և արտահոսքերի դեպքերին»,- ասվում էր նախարարության հաղորդագրությունում:

Barclays Capital-ի հաշվարկներով, արդեն մտցված արգելքը կհանգեցնի ԱՄՆ-ում ներդրումների աճի և նավթային հանքավայրերի յուրացման համար անհրաժեշտ արտադրական ծախսերի դանդաղեցմանը: Նրանց կանխատեսումներով, 2010 թվականին ԱՄՆ-ում նավթարդյունահանման ներդրումներն ու ծախսերը կկրճատվեն 1,6 մլրդ դոլարով:

BP-ից բացի, տարածաշրջանի առաջատար խաղացողներ են նաև Royal Dutch Shell  և Chevron-ը: Anadarko-ի հետ միասին նրանց բաժին է ընկնում 2009 թվականին ծոցում արդյունահանված նավթի ծավալի կեսը: Վերլուծաբաններն ակնկալում են, որ ամերիկյան իշխանությունները կխստացնեն անվտանգության պահանջները, ինչը կհանգեցնի ընկերությունների ծախսերի աճին և նավթի գների աճին: Արգելքի հետևանքները կարող են տարածվել նաև նավթի համաշխարհային շուկայի վրա, կարծում են փորձագետները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։