484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքի նախկին քաղաքապետի կրտսեր դուստրը գողություն է կատարել օծանելիքի խանութում
11:31
05 Օգոստոսի 2010

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի կրտսեր դուստրը՝ 20-ամյա Քերոլայնը, չորեքշաբթի ձերբակալվել է օծանելիքի խանութում գողության փորձ կատարելու համար, հինգշաբթի հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին։

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Փոլ Բրաունի (Paul Browne ) տվյալների համաձայն, Մանհեթենում Sephora օծանելիքի խանութի դիտարկման տեսախցիկները գրանցել են, որ Հարվարդի համալսարանի ուսանողուհի Քերոլին Ջուլիանին գրպանում է թաքցրել հինգ առարկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 100 դոլար գումար արժողությամբ։

Ոստիկանության ժամանումից հետո խանութի աշխատակազմը հրաժարվել է նախկին քաղաքապետի աղջկա նկատմամբ մեղադրանքներ ներկայացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Չնայած դրան՝ կարգապահները նրան ոստիկանության տեղամաս են հասցրել և մտադիր են նրան մեղադրել «մանր գողություն» հոդվածով։ Չորեքշաբթի երեկոյան նրան պետք է ազատեն, նշում է գործակալությունը։

Ռուդոլֆ Ջուլիանին մեկնաբանություններ դեռ չի արել։

Քերոլայնը Նյու Յորքի նախկին քաղաքապետի նախկին կնոջ՝ դերասանուհի և հեռուստալրագրող Դոնա Հանովերի (Donna Hanover)  հետ համատեղ ամուսնությունից ծնված երկու երեխաներից կրտսերն է։ -0-Ա.Բ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: