486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սարկոզին իր տիկնոջ հետ հանգստանալու է Բրունիի ընտանեկան կեցավայրում
17:53
04 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սակոզին իր տիկնոջ՝ Կարլա Բրունի-Սարկոզիի հետ կրկին իր ամառային արձակուրդն անցկացնում է Բրունիի ընտանեկան կեցավայրում՝ Միջերկրական ծովին ափին: Նրանք այնտեղ են ժամանել չորեքշաբթի առավոտյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Նախագահը տիկնոջ հետ ժամանել է Տուլոն-Իեր միջազգային օդանավակայան, որտեղից ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունը տեղափոխել է նրանց Վար դեպարտամենտի Լավանդու կոմունայում գտնվող Սև Հրվանդան (Cap Negre)։ Նստավայրի մոտ նախագահին կեսօրին դիմավորում էին մոտ 20 անցորդներ, ժանդարմներ և լրագրողներ։

Ըստ ավանդության, իշխանություններն արգելել են Սև Հրվանդանի վրայով բոլոր թռիչքները մինչև օգոստոսի 31-ը։ Նախագահի հանգստավայրի վրայով թույլ է տրվել թռչել միայն փրկարար ծառայություններին։ Խախտողներին կարող են տուգանել 15 հազարից մինչև 45 հազար եվրո, ազատազրկել վեց ամսից մեկ տարի ժամանակով և առգրավել նրանց օդանավը։

Ֆրանսիական կառավարությունն ու նախագահն արձակուրդ են մեկնել Նախարարների խորհրդի նիստից հետո, որն անցկացվել է երեքշաբթի։ Եթե անկանխատեսելի դեպքեր չլինեն, ապա նախարարները կկարողանան հանգստանալ մինչև օգոստոսի 25-ը. այդ օրը հերթական նիստ է նշանակված։

Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն արձակուրդը կանցկացնի Իտալիայում, ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները՝ Պորտուգալիայում, սակայն կառավարության անդամների մեծամանսությունը տնտեսելու օրինակ են ծառայում և հանգստանում են Ֆրանսիայում։

Գործակալության տվյալներով, արդարադատության նախարար Միշել Ալյո-Մարին արձակուրդը կանցկացնի Միջերկրական ծովում, իսկ այնուհետև Ֆրանսիայի հարավարևմտյան տարածաշրջանում։ Ֆինանսների նախարար Կրիստին Լագարդը և եվրոպական գործերի պետքարտուղար Պյեր Լելյուշը կմեկնեն Միջերկրական ծովի ափերին գտնվող հանգստավայրեր։

Երկու նախարարներ հանգիստը կանցկացնեն Ալպերում՝ լեռներում իրենց հանգիստն ընտանիքներով կանցկացնեն արդյունաբերության նախարար Քրիստիան Էստրոզին և աշխատանքի նախարար Էրիկ Վերտն, ով վերջիվերջո կհանգստանա l'Oreal-ի սեփականատիրուհու աղմկոտ և ոչ հանրահայտ կենսաթոշակային բարեփոխման գործի կապակցությամբ բազմաթիվ հարձակումներից։

Մյուս նախարարները նախընտրում են հարազատ վայրերը և հանգստավայրերը Ֆրանսիայի Ատլանտյան ափին և Կորսիկայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: