481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Երկրի վրա
12:30
04 Օգոստոսի 2010

Կիրակի օրը Արեգակի վրա տեղի ունեցած պլազմայի արտանետումը «ձգվել է» մինչև Երկիր. չորեքշաբթի գիշերը մագնիսական ոլորտում ալեկոծումների մակարդակը հասել է այս տարվա համար գրեթե ռեկորդային մակարդակի, հաղորդում է «Թեսիս» արեգակնային աստղադիտարանի կայքը, որը ստեղծվել է ՌԴ Լեբեդևի անվան  ԳԱԱ ֆիզիկական ինստիտուտի գիտնականների կողմից։

«Գեոմագնիսական ակտիվության ինդեքսը սկսել է աճել օգոստոսի 3-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 21.00-ին։ Կեսգիշերին մոտ մագնիսական տատանումների ամպլիտուդան հասել է առավելագույն նիշին՝ Kp=6 (Kp ինդեքսն արտացոլում է Երկրի մագնիսական դաշտի տատանումների ամպլիտուդան), որը համապատասխանում է ներկայումս ընդունված մագնիսական փոթորիկների հինգ բալանոց սանդղակի ըստ ուժի երկրորդ մակարդակին»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվայի ժամանակով 06.00 տվյալներովմ երբ ստացվել են չափումների վերջին արդյունքները, փոթորիկի ուժը պահպանվում է նախկին մակարդակում, իսկ դրա տևողությունն արդեն ինը ժամ է կազմում։

«Այս փոթորիկն ըստ ուժի երրորդն է այս տարի՝ 2010թ.-ի ապրիլի 5-6 մագնիսական փոթորկից հետո, որը հասել էր Kp=7 մակարդակի և 2010թ.-ի մայիսի 2-3-ի փոթորկից հետո, որը Kp=6 մակարդակ ուներ, բայց շուրջ 18 ժամ էր տևել»,- նշում են գիտնականները։

Մոտալուտ մագնիսական փոթորիկի մասին նախազգուշացրել էին НАСА SDO (Solar Dynamics Observatory) արեգակնային տիեզերական աստղադիտարանի տվյալներով  աշխատող գիտնականները։

Եթե իոնացված գազը հասնում է Երկրին, ապա այն կարող է ալեկոծումներ առաջացել մագնիսական ոլորտում, այսինքն՝ մագնիսական փոթորկի պատճառ դառնալ։

Որքան կտևի մագնիսական փոթորկը, հայտնի չէ, դա կախված է պլազմային ամպի չափսերից, որի մեջ այժմ սուզվել է Երկիրը, ինչպես նաև դրանում մագնիսական դաշտի մեծությունից և ուղղությունից։ «Kp=6 մակարդակի փոթորիկների տևողությունը կազմում է 12-24 ժամ»,- նշում են ասղտագետները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։