480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն 2011 թ.-ին Հայաստանին և Ղարաբաղին 50 միլիոն դոլար կհատկացնի
10:50
02 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2011 ֆիսկալ տարում օտարերկրյա օգնության տրամադրման օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկազմի 40 միլիոն դոլար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ 10 միլիոն դոլար, շաբաթ օրը տեղեկացրել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) մամուլի ծառայությունը:

Համագումարը նշում է, որ Հայաստանին հատկացվող օգնությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 1 միլիոն դոլարով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման և առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Անկարայի ցանկության բացակայության լույսի ներքո ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը հատուկ նշանակություն է ստանում, և նրա ծավալը չի կարող նվազել», - մեջբերում է մամուլի ծառայությունը ԱՀՀ-ի ԱՄՆԿոնգրեսի հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Բիանկա Կադյան-Դոդովի խոսքերը:

Հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը հաստատել է 44 միլիոն դոլարի չափով Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրվող 10 միլիոն դոլարը:

«Համագումարը շարունակելու է աշխատել ինչպես սենատի, այնպես էլ ներկայացուցիչների պալատի հետ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հնարավորինս ավելի մեծ ծավալով օգնություն ապահովելու համար», - նշել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հանձնաժողովի կողմից հաստատված օրինագծում կոչ է արվում ամրապնդել վստահությունը տարածաշրջանում և անցկացնել այլ միջոցառումներ՝ Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է 25,5 միլիոն դոլար հատկացնել հաշտեցման ծրագրերի իրագործմանն աջակցելու համար, որոնք միավորում են հակամարտող շրջաններում բնակվող տարբեր էթնիկ, կրոնական խմբերին պատկանող, ինչպես նաև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձանց:

2011 ֆիսկալ տարում օտարերկրյա օգնության հատկացման օրինագիծը սեպտեմբերին կքննարկվի սենատում և ներկայացուցիչների պալատում:

ԱՀՀ-ն հիմնադրվել է 1972 թ.-ին: Այն ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հեղինակավոր հասարակական կազմակերպություններից մեկն է: Կազմակերպության նպատակն է կապեր հաստատել ԱՄՆ-ի հայկական համայնքի և ԱՄՆ կառավարության միջև, Ամերիկայի և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել հայկական հարցի վրա: Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, գրասենյակները գործում են Լոս-Անջելեսում և Երևանում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: