486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն կքննարկի անվտանգության եվրասիական և եվրատլանտյան միասնական միության ստեղծման հնարավորությունը
16:57
30 Հուլիսի 2010

Աստանայում նախատեսված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվկի Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ անվտանգության գոտու հայեցակարգից անվտանգության եվրասիական և եվրատլանտյան միասնական միության ստեղծմանն անցում կատարելու հնարավորությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 35-ամյակի կապակցությամբ հայտարարել է ԵԱՀԿ պետքարտուղար, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրվել է 35 պետությունների ղեկավարների կողմից Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում 1975 թ.-ի օգոստոսի 1-ին: Խորհրդակցությունը գումարվել է Վարշավայի պայմանագրի մասնակից-սոցիալիստական պետությունների առաջարկով (1965):

«Գոյության 35 տարվա ընթացքում Հելսինկյան եզրափակիչ ակտը շարունակում է մնալ հրատապ և պահանջված: Հելսինկիում 35 պետությունների ղեկավարների կողմից ամրագրված անվտանգության նորարար և համապարփակ հայեցակարգն այսօր շարունակում է մնալ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում անվտանգության և համագործակցության կարևոր գործոնը», - ասել է Սաուդաբաևը:

Հելսինկյան եզրափակիչ ակտը հաստատել է առաջնային կարևորություն ունեցող տասը սկզբունքներ, որոնք մասնակից-պետությունները պարտավորվել են «հարգել և կիրառել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ բոլոր մասնակից-պետությունների հետ՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերից, ինչպես նաև չափսերից, աշխարհագրական դիրքից և տնտեսական զարգացման մակարդակից»: Այդ սկզբունքների թվում են Ինքնավար հավասարությունը, ինքնավարությանը հատուկ իրավունքները հարգելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների անխախտելիությունը, պետության տարածքային ամբողջականությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների և հիմնական ազատությունները հարգելը, իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը, պետությունների միջև համագործակցությունը, միջազգային իրավունքի պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Սաուդաբաևի խոսքերով՝ «աշխարհում, մասնավորապես, վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած իսկապես տեկտոնական փոփոխությունները ԵԱՀԿ մասնակից-երկրներից, առաջին հերթին նրանց առաջնորդներից պահանջում են նոր մարտահրավերների և սպառնալիքների համարժեք լուծումներ գտնել»:

Նրա կարծիքով՝ հենց դա է պատճառոը, որ դժվար է գերագնահատել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի կարևորությունը: Այս կապակցությամբ Սաուդաբաևը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումը 21-րդ դարում բոլոր մասնակից-երկրներին կմոտեցնի նոր ձեռքբերումների:

Ղազախստանը, որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, առաջարկել է հոկտեմբերի 29-30-ին Աստանայում անցկացնել կազմակերպության գագաթնաժողովը: Վերջինիս կմասնակցեն ԵԱՀԿ-ի կազմում ներառված 56 երկրների առաջնորդները: Նախորդ գագաթնաժողովն անցկացվել է տասը տարի առաջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: