480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ավանակի և զեբրի հիբրիդ է լույս աշխարհ եկել ԱՄՆ հարավ-արևելքի արգելոցում
15:44
30 Հուլիսի 2010

Անսովոր ծնունդ է գրանցվել ամերիկյան Ջորջիա նահանգի Չիստետիի արգելոցում` ավանակը արու զեբրից ձագ է ծնել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրատարակված է արգելոցի պաշտոնական կայքում:

Հուլիսի 22-ին լույս աշխարհ եկած ձագը շիկակարմրավուն գույն ունի և արտաքինից ավելի մորն է նման: Հայր զեբրից բոլոր չորս ոտքերին միայն սև-սպիտակ գծավոր «գուլպաներն» է ժառանգել: Սակայն, ինչպես հաստատում են բնապահպանական համալիրի աշխատակիցները, վարքով և բնավորությամբ զեբրիշուկը ավելի «հայրիկին» է նման:

«Կենդանիներն ավելիլ քան 40 տարի միասին են արածել, բայց նման դեպք այստեղ առաջին անգամ է... Մենք երբեք չեն կասկածել, որ նրանք կցվել են, այնպես որ այդ ձագի ծնունդն անակնկալ էր»,- հայտնեց Gainesville Times տեղի թերթի հիմնադիր ու Չիստետի արգելավայրի գլխավոր ղեկավար  Ք.Ու. Ուոթենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր այցեքարտն են սպիտակ վագրերը, բայց սա եզակի կենդանինիներից մեկն է, որն այստեղ է ծնվել»,- ընդգծեց Ուոթենը:

Ավանակի և զեբրի հիբրիդը կրում է զեդոնկ կամ զոնկի անունը (անգլ. Zebra- և donkey-  բառերից): Բնության մեջ այս կենդանին շատ հազվադեպ է հանդիպում, և տարբեր գազանանոցներում և  աշխարհի արգելոցներում զեդոնկների թիվը մեծ չէ:

Ինչպես նշում է թերթը, 2005թ.-ին գրանցվել է զեդոնկի ծնունդի առաջին դեպքը Բարբադոսում: Ավելի վաղ՝ 1970-ական թվականներին, ավանակի և զեբրի ամողջ երեք հիբրիդներ են լույս աշխարհ եկել Մեծ Բրիտանիայի գազանանոցներից մեկում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»:
14:57
10 Նոյեմբերի 2016
ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։