482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոն համոզված է, որ մինչև տարեվերջ ավելի քան հարյուր երկիր կճանաչի իր անկախությունը
14:10
30 Հուլիսի 2010

Կոսովոյի կառավարությանը աշխարհի մի քանի տասնյակ երկրներ խոստացել են ճանաչել այդ երկրամասի ինքնավարությունը, որոնք, սակայն, պաշտոնապես դեռ չեն արել դա: Կոսովոն հույս ունի, որ Բելգրադից Պրիշտինայի անկախությունը ճանաչած պետությունների թիվը մինչև տարեվերջ կգերազանցի հարյուրը: Այս մասին հինգշաբթի ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է Կոսովոյի արտգործնախարար Սկինդեր Խիսենին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հանդիպումից մի քանի ժամ անց, հանդիպման ընթացքում քննարկվել են Կոսովոյի խնդրի կարգավորման ուղիները: Սերբիայից միակողմանի կերպով անկախություն հռչակած Կոսովոյի ալբանական իշխանությունները հրաժարվում են Բելգրադի հետ քննարկել երկրամասի կարգավիճակի հետ կապված խնդիրները՝ հայտարարելով, որ ինքնավարության հարցը վերջնակապանես լուծված է:

«Տասնյակ երկրներ ինձ անձամբ խոստացել են, որ կճանաչեն Կոսովոն Միջազգային դատարանի վճռից հետո... Եվ դա ինձ լավատեսություն է ներշնչում մոտակա ապագայի և այն բանի կապակցությամբ, ինչ վերաբերում է Կոսովոյի պետության անկախության ճանաչման հետագա ակտերին», - ասել է Խիսենին:

Նա հրաժարվել է նշել պետությունների հստակ թիվը, որոնք խոստացել են ճանաչել Կոսովոն, սակայն դրականորեն գլխով է արել այն հարցին, թե արդյո՞ք Բելգրադից Պրիշտինայի ինքնահռչակ անկախությունը ճանաչող երկրների թիվը տարեվերջին կգերազանցի հարյուրը:

Այժմ Կոսովոյի պետականությունը ճանաչել են ՄԱԿ-ի 192 անդամ-երկրներից 69-ը: Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու մի շարք այլ ազդեցիկ երկրներ հրաժարվել են ճանաչել Կոսովոն՝ կարծելով, որ կոսովցի ալբանացիներն իրենց անջատումով կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

Սերբիայի պատվիրակությունը նախորդ չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին էր ներկայացրել բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «բոլոր կողմերին երկխոսության միջոցով փոխընդունելի լուծում գտնել՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և համագործակցության»: Փաստաթղթի տեքստում Կոսովոյի կարգավիճակի խնդրի վերաբերյալ ոչինչ ասված չէ:

Կոսովոյի խնդիրը քննարկվելու է հաջորդ երեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահելու է Ռուսաստանը, նա այդ լիազորությունները ստանձնել է ամսվա սկզբից: Ենթադրվում է, որ նիստին կմասնակցեն ինչպես Վուկ Երեմիչը, այնպես էլ Սկենդեր Խիսենին, ով ՄԱԿ-ի անդամ-պետության ներկայացուցիչ չէ:

Մինչև օգոստոսի 3-ը Խիսենին կմնա Նյու Յորքում, իսկ Երեմիչը մտադիր է վերադառնալ Բելգրադ, իսկ շաբաթվա սկզբին կրկին վերադառնալ Նյու Յորք, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիվանագիտական աղբյուրները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։