484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի իսպանացի խորեոգրաֆ Նաչո Դուատոն կղեկավարի Միխայլովյան թատրոնը
17:17
28 Հուլիսի 2010

Աշխարհահռչակ իսպանացի խորեոգրաֆ Նաչո Դուատոն, ով ավելի վաղ ղեկավարել է Իսպանիայի Պարի ազգային թատրոնը, հայտնեց, որ նա կղեկավարի Միխայլովյան թատրոնի բալետային թատերախումբը 2011թ.-ի հունվարի 1-ից և դա առաջընթաց է համարում, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» կողմից կազմակերպված մուլտիմեդիոն կամուրջի ժամանակ ասաց նա:

«Կեխմանի՝ Միխայլովյան թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավարը դառնալու առաջարկից հետո ես երկար և լուրջ եմ մտածել այդ մասին: Եվ ահա հունվարից ես կսկսեմ այդտեղ աշխատել մեծ հույսերով և եռանդով, ինչպես ես սկսել էի 20 տարի առաջ Իսպանիայի Պարի ազգային թատրոնի ղեկավարի գործը»,,- ասաց նա: 

«Այն բանից հետո, երբ ես հայտնեցի, որ հեռանում են Իսպանիայի պարի թատրոնից, ինձ առաջարկեցին ղեկավարել աշխարհի չորս կամ հինգ թատերախմբեր: Այդ պատճառով ես չընդունեցի առաջին իսկ առաջարկը, այլ ընտրեցի: Ես կարծում եմ, որ սա ամենալավ տեղն է, և ինձ համար դա առաջընթաց է»,- ավելացրեց խորեոգրաֆը:

Դուատոն եզրափակեց, որ չգիտի, թե ինչպես շնորհակալություն հայտնի Միխայլովյան թատրոնի տնօրեն Կեխմանին այս նվերի, նրա վստահության և աջակցության համար, չնայած շատ կկարոտի իր հարազատ Իսպանիային:

Պարի ազգային թատրոնից հեռանալու իր որոշման մասին խորեգրոֆը հայտնել է Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Չեխովյան թատերական փառատոնի շրջանակներում նրա ներկայացումների ցուցադրությանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ Իսպանիայի մշակույթի նախարարությունը «այնքան էլ չի  հարգում և գնահատում ստեղծագործող մարդկանց»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։