485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն հայտարարել է Կոսովոյի անկախության անդարձելիության մասին
15:06
22 Հուլիսի 2010

Վաշինգտոնում Սերբիայի հարավային երկրամասի՝ Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի հետ բանակցությունների ժամանակ ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են կոսովյան անկախության անշդարձելության մասին և աջակցություն են  խոստացել  Պրիշտինային՝ Եվրամիության և ՆԱՏՕ նրա մուտք գործելու ժամանակ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեցին Կոսովոյի վարչապետի մամուլի ծառայությունից։

Տաչին այս շաբաթ պաշտոնական այց է կատարում ԱՄՆ։ Չորեքշաբթի Տաչիին ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Կոսովոյի վարչապետը նաև հանդիպումներ է անցկացրել Պետդեպարտամենտի և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։

Ամերիկյան պաշտոնյաների հետ Տաչիի բանակցություններն անցել են Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության հռչակման օրինականության հարցով խորհրդակցական եզրակացության հրապարակման նախօրեին: ՄԴ-ն իր կարծիքը կներկայացնի այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին։

ԱՄՆ համարվում է կոսովյան անկախության գլխավոր ճարտարապետն ու հովանավորը, որը հռչակվել է 2008թ.-ին՝ միակողմանի կերպով։

«Փոխնախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Կոսովոյի անկախությունը անշրջելի գործընթաց է»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Կոսովոյի վարչապետի կայքում։

Տեղեկացվում է, որ Բայդենը ողջունել է Կոսովոյի կառավարության հավատարմությունը օրինականություն և կարգուկանոն հաստատելու, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և Կոսովոյի բոլոր համայնքների ներկայացուցիչների իրավունքները հարգելու գործին։

«Բայդենը հայտարարեց, որ Կոսովոյի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է և որ կարգուկանոնը պետք է հաստատվի Կոսովոյի ողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծելէ, որ Կոսովոյին ապագան տեսնում է ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում։

Ավելի վաղ տեղի է ունեցել Տաչիի հանդիպումը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ։ Այս հանդիպմանը մասնակցել է նաև Կոսովոյում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Դելը։

«Կողմերը քննարկել են Միջազգային դատարանի (ՄԱԿ Հաագա) եզրակացության հրապարակումից հետո դիվանագիտական գործողությունների կոորդինացման հարցը»,- ասված է մեկ այլ հաղորդագրության մեջ, որ տեղադրված է Կոսովոյի վարչապետի կայքում։

Գորդոնը հաստատել է Պետդեպարտամենտի դիրքորոշումը, ըստ որի՝  Կոսովոյի անկախությունն անշրջելի է։ «ԱՄՆ-ն նախկինի պես հակված է Կոսովոյին օգնություն ցուցաբերելուն՝ պետականություն ամրապնդման  և եվրատլանտյան կառույցներում ինգերվելու գործում»,- ասաց դիվանագետը։

Տաչին ամերիկացի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ կոսովյան իշխանությունները «բաց կմնան տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման համար, ներառյալ Սերբիան»։

Տաչին նշեց, որ Պրիշտինան «թույլ չի տա կասկածի տակ դնել Կոսովոյի սահմանադրական կարգն ու տարածաշրջանային ամբողջականությունը»։

Տվյալ դեպքում Տաչին նկատի ուներ Կոսովոյի հյուսիսային շրջաների խնդիրը, որոնք բնակեցված է հիմնականում սերբերով։ Տվյալ շրջանները գտնվում են Պրիշտինայի վերահսկողությունից դուրս, այնտեղ գործում են իշխանության մարմինները, ովքեր ընտրվել են Սերբիայի օրենսդրությանը համապատասխան և Բելգրադի ֆինանսավորմամբ։ Այս տարի կոսովյան կառավարությունն արևմտյան երկրների հետ համատեղ «Կոսովոյի հյուսիսի համար ռազմավարություն է» մշակել՝ նպատակ ունենալով ինտեգրել այդ շրջանները։ Սակայն այդ ռազմավարությունն իրականացնել դեռ չի հաջողվել։

Սերբիայի իշխանությունները դատապարտել են Պրիտիշինայի՝ հյուսիսային տարածաշրջանների վրա վերահսկողություն հաստատելու փորձերը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: