486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի վարչապետը Նյու Յորքում հոթ-դոգ է կերել, այցելել է Ուոլ-սթրիթ և ՄԱԿ
13:50
22 Հուլիսի 2010

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ԱՄՆ այցի շրջանակներում, չորեքշաբթի այցելել է Նյու Յորք, որտեղ հանդիպել է համաշխարհային առաջատար ֆինանսական ընկերությունների ղեկավարության հետ, զրուցել է միլիարդատեր քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ և եղել է ՄԱԿ կենտրոնակայանում, որտեղ բանակցություններ է վարել գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նյու Յորքում բրիտանացի վարչապետի օրը սկսվել է Մայքլ Բլումբերգի հետ թեթև նախաճաշով, որը դուրս էր եկել փողոց՝ Քեմերոնին դիմավորելու։ Նրանք մոտեցել են մոտակա անիվների վրա կրպակին և մեկական հոթ-դոգ են գնել, որը միանգամից կերել են հեռուստախցիկների առջև՝ դրա հետ մեկտեղ ցուցադրական կերպով   ուշադրություն չդարձնելով լրագրողների հարցերին, որոնք նրանք բղավում էին  հեռվից:

Այնուհետև Մեծ Բրիտանիայի վարչապետն ուղևորվել է Նյու Յորքի ֆոնդային բորսա, որտեղ խոսել է համաշխարհային առաջատար ֆինանսական կորպորացիաների ղեկավարների հետ։ Քեմերոնի հետ զրույցին մասնակցել են JPMorgan Chase & Co., Goldman Sachs Group Inc., Citigroup Inc. և Morgan Stanley ղեկավարները։ Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Քեմերոնը կոչ է արել ամերիկացի ֆինանսիստներին ավելացնել դեպի Մեծ Բրիտանիա ներդրումների ծավալը։

Երեկոյան Ջեյմս Քեմերոնն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, որտեղ նրան ընդունել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով նոր է վերադարձել Քաբուլից, որտեղ անցկացվում էր Աֆղանստանի հարցով միջազգային վեհաժողով։ Այս երկրի  իրավիճակն ամենակենտրոնականն էր այդ բանակցությունների ընթացքում։

Նախօրեին Քեմերոնը հայտնեց, որ բրիտանական համակազմի դուրսբերումը կարող է սկսվել արդեն 2011թ.-ին։ Այդ կապակցությամբ, ինչպես տեղեկացրեցին ՄԱԿ-ի և բրիտանական կողմի ներկայացուցիչները, Պան Գի Մունն ու Քեմերոնը կարևորել են աֆղանստական կարգավորման քաղաքական բաղադրիչի ուժգնացումը և ուժային գործողությունների հարցում աստիճանական շեշտի նվազումը։

Ներկայումս Աֆղանստանում շուրջ 9,5 հազար բրիտանացի զինվոր է գտնվում։ 2001թ.-ին Աֆղանստանում ռազմական օպերացիայի սկսելուց ի վեր Բրիտանիան այդ երկրում շուրջ 300 զինծառայող է կորցրել։

Աֆղանստանի հետագա զարգացման հարցով միջազգային վեհաժողովի ընթացքում Քաբուլում չորեքշաբթի որոշում է կայացվել, որ երկրի անվտանգության վերահսկումն աֆղանստական իշխանություններին փոխանցելը պետք է ավարտվի 2014թ.-ին։

Բրիտանական կառավարության ղեկավարի օրն ավարտվել է Նյու Յորքում, ինչպես որ սկսվել էր՝ կերակուր ընդունելով քաղաքապետ Բլումբերգի հետ։ Քեմերոնն ուղևորվել է Մանհեթեն՝ փակ ճաշի, որտեղ նաև, Նյու Յորքի ԶԼՄ-ների համաձայն, հրավիրված էին հոլիվուդյան աստղ Վուպի Գոլդբերգը, հայտնի ամերիկացի-բելգիացի մոդելյեր Դիանա Ֆոն Ֆյուստերնբերգը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը,  News Corporation-ի ղեկավար Ռուպերտ Մերդոկը, ԲԱԱ կոմիսար Դևիդ Սթերնը, CBS ալիքի երեկոյան նորությունների հայտնի հաղորդավարուհի Քեթի Կուրիկը, ինչպես նաև Նյու Ջերսի և Փենսիլվանիա նահանգների նահանգապետեր  Քրիս Քրիսթին և Էդ ՌԵնդելը, ինչպես նաև Ինդիանայի ղեկավար Էվան Բեյը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: