480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆիդել Կաստրոն Կուբայի դիվանագետների հետ քննարկել է պատերազմի ռիսկը՝ Իրանի վրա գրոհելու դեպքում
12:22
17 Հուլիսի 2010

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ուրբաթ այցելել է Կուբայի արտգործնախարարություն և կղզու դեսպանների հետ քննարկել Իրանի կամ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ագրեսիայի դեպքում լայնամասշտաբ  հակամարտության վտանգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կուբայի Cubadebate կայքին:

Վերջին տասը օրվա ընթացքում սա արդեն հինգերորդ անգամ է, որ Ֆիդելը հրապարակային հայտնվում է հասարակության մեջ: Հուլիսի 7-ին 83-ամյա Կաստրոն այցելել էր Կուբայի գիտահետազոտությունների ազգային կենտրոն (CNIC): Երկուշաբթի Կուբայի հեռուստատեսությունը հեռարձակել է «Կլոր սեղան» հաղորդումը՝ Կուբայի հեղափոխության առաջնորդի մասնակցությամբ: Չորեքշաբթի նա այցելել է Կուբայի համաշխարհային տնտեսությունն ուսումնասիրող կենտրոն,  որտեղ ավելի քան մեկ ժամ զրուցել է կենտրոնի ղեկավար հետ: Հինգշաբթի Կաստրոն հյուրընկալվել է Կուբայի ազգային օկեանարիումում, որտեղ դելֆինների շոու է դիտել:

Ուրբաթ կուբացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Կաստրոն Կուբայի արտգործնախարարին, նախարարության կառավարող խորհրդին և արտերկրում Կուբայի դեսպաններին ուղերձ է հղել, որում ներկայացված է Միջին Արևելքում հնարավոր հակամարտության հետևանքների վերաբերյալ ունեցած կարծիքը: Կաստրոյի կարծիքով՝ Իրանի վրա հարձակումը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել:

Ինչպես հաղորդում է կայքը, հանդիպման ավարտից հետո դիվանագետներն ու Հավանայի Վեդադո շրջանի բնակիչները, որտեղ տեղակայված է Կուբայի արտգործնախարարությունը, Ֆիդելին ծափահարություններով էին ճանապարհում: Ավելի ուշ Ֆիդելի և կուբացի դիվանագետների հանդիպումը ցուցադրել են Կուբայի գլխավոր հեռուստաալիքները, հանդիպման ձայնագրությունը փոխանցվել է երկրի առաջատար ռադիոկայաններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։